Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/436

Այս էջը սրբագրված է

ման եկող մարդիկ հաստ սապոգներր ունեին, պնդագլուխ մեխերով, նրա հետ ման եկող մարդիկ ունեին փթանոցի պես բռունցքներ։ Տրորում էին սապոդի տակ, մեխերը խրվում էր մսերի մեջ և սապոդի տակ էին մնում մսի կտորները։ Ու եթե թավադն աչքով աներ ու բռունցքը ցույց տար, կարկտի պես էին թափվում բռունցքի հարվածները, արնակոլոլ «մեղավորն» ընկնում էր դետին և փորսող տալով աղերսում։


— Պլետը մփշտ մեր գլխից անպակաս էր,— Չատի բիձու պատմությունն ընդհատեց գյուղացիներից մեկը,— էն է հա, փախչում էինք, քոչում, որ վանքի ձեռիցն ազատվենք։ Եթե էսօր էլ աղքատ ենք, նրանց աղքատն ենք։ ճանճի պես հյութներս քաշում էին, թողնում չեչը... Ես երկու տղա ունեի, մեկ էլ ես, օրնիբուն աշխատում էինք ու միշտ էլ սոված մնում...


  • * *


Աարցի և հարևան գյուղերի յուրաքանչյուր ծուխ վանքին էր տալիս տասը խուրձից մեկը, ամեն կովից երկու գրվանքա յուղ, տունը մի ռուբլի անտառից փայտ բերելու համար, ոչխարի մի օրվա կիթբ» տասը սայլ խոտից մի սայլ, հարյուր խոզից հինդ խոզ անտառում կաղին ու աճար ուտելու համար։ Բացի տասանորդից հօգուտ վանքի գանձում էին «աթոռահասյ»,— յուրաքանչյուր պսակի համար 3 ռուբլի և հոգեբաժին.о— մեռնողից մի ռուբլի։


Բայց այդ միայն «ոսկի գրիչով» սահմանածն էր։ Իրականում ավելին էին գանձում։ Բերքը հասնելուց, երբ խուրձեր էին անում, ոչ ոք իրավունք չուներ խուրձը կալ բերելու։ Պիտի ասեին, որ թավադը գար, դաշտերում ման գար, խոլրձերը հաշվեր և իր ցուցակում նշանակեր։ Նալը կարող էին կալսել միայն նրանից հրաման ստանալուց հետո: Եվ վայ նրան, ում հետ թշնամություն ուներ, խուրձերն ավելի էր նշանակում, հրամանն ուշ տալիս, անձրևի տակ ասկը ծլում էր, խուրձերը սևանում էին, բերքն իզուր կորչում, իսկ աշնանը նա պիտի տար այն, ինչ նշանակած էր ցուցակում։


Թավադը մենակ չէր ման գալիս։ Նրանք իրենց ստորադրյալ ձիավորներն ունեին։ Շահ-Աբասովը քսանից ավելի ձիավորներ ուներ, որոնց մի մասն անտառապահներ էին,