Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/437

Այս էջը սրբագրված է

սակայն բերքը հավաքելուց նրա հետ էին ման գալիս և սանձերը թույլ թողնում, որ ձիերը խժռմ գարու խուրձերը։ Թավագի մարգիկ ռոճիկ չէին ստանում, թեկուզ օրնիբուն ձիու վրա էին և որպես անգղներ պտտում էին գյուղերի վրա ու որս ճարելիս վրա տալիս։ — Դու ինձ բոնի, ես գիտեմ իմ շահին ումնից կառնեմ,— ասում էին նրանք թավադին և գործի մտնելու հենց առաջին օրից աշխատում էին շահել տիրոջ վստահությունը։ Եվ այն օրից մինչև հիմա գյուղում շատ խոսքեր են մնացել, որ օտար մարդուն հասկանալի չեն։ Եթե մեկը դաժան է, նրա մասին ասում են, որ «Ռոստոմ մարդ» է, եթե ձին հարեվանի արտն է ընկնում և հասկերն ուտում, գանգատավորը ձիատիրոջ հասցեին գյուղի հրապարակում մի քանի խոսք ասելուց, պիտի հիշի «թավադների ձիուն»։ Ամեն գյուղում նրանք ունեին իրենց հավատարիմ մարդիկ, որոնք, ինչպես Չատի բիձան էր ասում, շպիոն էին, թավադի աչքն ու ականջը։ Նրանք հաղորդում էին, թե գյուղում ինչեր են խոսում, ո՞վ է ամենից շատ տրտնջում, ո՞վ է առաջարկում գնալ քաղաք, օրենքին դիմել և կամ խնդրագիր ուղարկել էջմիածնի սինոդին, որ տուրքը քչացնեն և կամ թողնեն, որ վանքի նշանակածը գյուղն ինքը գանձի առանց թավադի ու նրա մարդկանց։ Հենց մյուս օրն էլ ծեծեր ուտում նա, ով համ արձակվել էր բերանը բաց անել, և կամ տուգանք էին գրում, իսկույն արձանագրություն կազմում, որ նրա խոզերն անտառն են փչացրել գործը գնում էր պրիստավին։ Ռոստոմ ի ժամանակ այդ էլ էր վերացված։ Էջմիածնի սինոդից նշանակված «պարոն կառավարիչըh գյուղացիների ներկայությամբ պրիստավի վրա էլ էր գոռգոռում։ Վերջինս միշտ նրանց հլու գործակատարն էր, իսկ Ռոստոմ ի ժամանակ նրան հետևող ձիավորներից ամեն մինը մի պրիստավի ուժ և իշխանություն ուներ, որովհետև կարողանում էր ծեծել ում ցանկանար, բանտարկել և նույնիսկ սպանել։ —Ում հետ թշնամի լինեին, ավելին ուզեին... ժողովրդի մեջ լեզու չկար, ով ուզեր խոսի, գլխին տալիս էին։ Մի ձմեռ էլ երեք մարդ ենք ջոկել, որ գնան Թիֆլիս քաղաքում մի ադ-