Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/438

Այս էջը սրբագրված է

վակատ բռնեն վանքից մեր։ ազատելու: Թե էն սհաթին ով խաբար հասցրեց նրան, չիմացանք։ Առավոտը կանուխ ճանապարհ են ընկնում… Մին էլ տեսնենք իրիկնադեմին խոզարածը հարայ է կանչում։ Ասինք պել է վրա տվել կամ մի փորձանք պատահած կլինի… մնացինք, տեսնենք մեր մարդիկ արնակոլոլ ձյունի մեջ վեր ընկած… Տվել էին աչքունքը խառնել իրար… Մեկն էլ իմ ողորմած հոգի քեռին էր։ Նա հենց դրա վրա էլ մեռավ…

Խոզարածն անտառում տեսնում է երկու ձիավորի, գլուխները բաշլուղով պինդ փաթաթած: նա ճանաչում է ձիավորներից մեկին։ Ու քիչ հետո, երբ ձիավորները դուրս են գալիս անտառից ու գյուղի ճանապարհով իջնում, խոզարածը լսում է ծեծվող մարդկանց ձայներ, հասնում է և տեսնում նրանց գետնին վեր թափած, արնի ու ձյունի մեջ շաղախված

 - Մեր գյուղում,— շարունակեց Չատի բիձան,— մի մեծ կալ կա Ղավալանց կալ ենք ասում։ Մի առավոտ վեր կացանք տեսնենք հիսուն զույգ եզ գերաններից կապոտած։ Թավադի մարդիկն էլ ընկել էին հանդերն ու անտառը, որսկան շների պես ման էին գալիս, թե էլի եզներ գտնեն, բերեն կապոտեն, որ ամբողջ գյուղից տուգանք առնեն։ Մեզ հարևան

մի աղքատ մարդ տեսնում է, որ իր եզն էլ են կապել Ոնց է հաջողացնում, եզը փախցնում է։ Հենց էդ ժամանակ թավադը նրա առաջը կտրում է, պլետի տակ առնում Ձիավորները եկան նրա տունը քրքրեցին։ Կնկա գլխի շորն էլ տարան․․․ Անմարդի խոսք չի լինի կնանոց ոտնաշորն էլ էին տանում․․․ էնքան անիրավ էին։ Տախտակը ծակել էին, մեր վիզը գցել մեր գլխին էլ պոպոք կոտրում․․․


 Առաջին կառավարիչ Դարչոն իր թավադության վերջինտարիներում Մարց գյուղում կառուցում է ընդարձակ մի տուն, որ շրջակայքում հայտնի էր վանքի տուն անունով։ Ավելի բերդի էր նման, քան գյուղի տան։ Հաստ և անտաշ քարերովամուր պարսպած էր վանքի տունը, որի դարպասները բացվում էին ներս ընդունելու ցորնով, գարիով, բրդով ու խոտովբարձած ձիերի քարվանն ու սայլերի շարքը։ Ներսում տեսակ-