Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/439

Այս էջը սրբագրված է

տեսակ և գետնահարկ ամբարներ կային' ցորենինը ջոկ, գարունը ջոկ։ Ամեն տարի ամբարները բերնե֊բերան լցվում էին,ուրիշ տեղից վաճառական մարդիկ էին գալիս, գնում ցորենն ու գարին, և գյուղացիք իրենց ձիերով ու սայլերով վանքի ցորենը ձյուն ձմռանը պիտի ամբարներից կրեին և տանեին մինչև երկաթուղու կայարանը կամ շրջանի կենտրոնը և թափեին այնտեղ, ուր կհրամայեր վաճառականը։ Վանքի տան պարիսպների ետև ուրիշ շենքեր էլ կային, կար ախոռ, ուր թավադների ու նրանց մարդկանց ձիերն էին գարի ուտում.կար և մի սենյակ, ՛ուր երբեմն իջևանում էր թավադը գյուղ 10 գալուց։


 Քանի եզ ու սայլ է ջարդվել վանքի տան քար ու գերանը կրելուց։ Առաջին թավադն այդ տունը կառուցել է պլետի զոռով և նույնիսկ պատերը շարող վարպետներին, որոնք ուրիշ գյուղից են եղել, ոչինչ չի տվել։ Սառած և դժվարին կածաններով, նեղ ու քարոտ կապերով անտառի խորքից Դարչոն ձմեռվա ցրտին կրել է տալիս գերանները։

— Ոտ ջարդող էլ եղավ, մատներ էլ սառան, փետացան,եզներ էլ ջարդվեցին… Հաստ գերա՜ն, նեղ ճանապարհ… եզների ոտը սոթ է տալիս, խեղճ հայվանները տնքում են, ուժ 20տալիս, կաշվի փոկերը կտրատում ու չեն կարողանում դարիվերը բարձրանալ։ Մենք էլ եզների նման, նրանց հետ հավասար չարչարվում էինք։ Մենք եզների կողքաճաղերն էինք վեր հատում, թավադի մարդիկն էլ ձիերն էին քշում մեզ վրա, կանչում, ուշունց տալիս, ձեռն ընկնողի ուսով չափում մտրակը… Վանքի տանն էին իջնում և հոգևոր հայրերը, որոնք տարին կամ երկու տարին մի անգամ այցի էին դուրս գալիս օրհնելու հավատացյալ հոտին և ստուգելու մայր աթոռի կալվածքները։ Պատահում էր, որ նրանք ընդունում էին գյուղացոց,«լսում» թավադի ահից շատ զուսպ և խոնարհ աղերսող շինականին։ Լսում էին և հորդոր կարդում, որ հարկավոր չէ և մահացու մեղք է մայր աթոռի անտառներում փայտ կտրել,շռայլում օրհնություններ և մուշ-մուշ մրափում բմբուլե բարձի վրա։ Դարչոյին հաջորդում է Մարտիրոսը, որ իր նախորդից օրինակ վերցնելով անտառի զանազան մասերում շինել է