Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/440

Այս էջը սրբագրված է

տալիս պահականոցներ, որ ոնց կառուցման վրա աշխատեցնում է նույնիսկ կանանց։ Այդ տարիներում սով է եղել և թեկուղ վանքի տան ամբարներում դեռ հին ցորենը մնում էր, միբուռ հատիկ անպամ չի տվել այն աղքատներին, որոնք ոսկրոտ երեխաների ձեռքից բռնած անտառներում էին թափառում,ուտում վայրի մրգեր, քանդում տատրակների բները և աղավնի որսում։ Կիսախելագար մարդ էր նա։ Ամենից շատ սիրում էր իր շներին, որոնք բոլորն էլ մի գույնի և մի բոյի էին։ Որսորդ էր թեկուզ հրացանով շատ քիչ էր որս անում։ նա շներին բաց էր թողնում անտառում, ինքն էլ նրանց հետ վազում, հարայ տալիս, խրտնեցնում պախրաներին, որջերից դուրս բերում վայրի գազաններին, և շներն օղակ կազմած վրա էին վազում,իսկ ինքը դանակը ձեռքին հարմար վայրկյանի էր սպասում, որ վրա թռչի և դանակը խրի վիրավոր գազանի ծոծրակի մեջ։Նրա շների վզին երկաթե օղակներ կար հագցրած, օղակների մեջ կեռ ու ցից-ցից մեխեր, որ քրքրում էին որսի միսն այն ժամանակ, երբ շները երախները բաց արած վրա էին վազում և կծոտում։ Ամեն անգամ որսից վերադառնալուց հետո թավադը բրդով սրբում էր արնոտ մեխերը, մաքրում մսի կտորներից և օղակները հանում, որ մեխերը խարտոցով սրի։Նրա շներն այնպես էին վարժվել, որ օղակները հագցնելուց հետո այլևս հանգիստ չէին մնում։ Իսկ Մարտիրոսն առանձին հաճույքով նրանց գրգռում էր, դարպասը փակում և գազազած շների բերանը գցում փողոցում հենց այդ րոպեին բռնած խոզի մի ճուտ և կամ հոտից ետ մնացած ոչխար։ Կուրթանեցի Տիգրանը ոչ տուն է կառուցել և ոչ էլ պահականոց։ Նա մի նպատակ ուներ' որքան և ինչպես կարելի էր փող շատ հավաքել։ Աժաս գներով վաճառում էր անտառը, 30 սինոդին գրություններ ուղարկում, որ ժողովուրդն աղքատ է,պարտքերը չեն կարողանում տալ, այնինչ ոչ մեկի օրոք այնքան շատ դրամ չի գանձվել գյուղերից, որքան նրա օրոք։ Հենց լսում էր, որ այսինչ գյուղացին վաճառել է մի բան կամ մի տեղից ձեռք է բերել մի քանի ռուբլի, իսկույն նրան տուգանում էր այն գումարի չափ, որի մասին նա լսել էր։ Պատահում էր, որ փողոցով անցնելիս մի երեխայի ձեռքին երկու