Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/441

Այս էջը սրբագրված է

կոպեկանոց է տեսնում։ Նա ոչ միայն խլում է պղնձե դրամը,այլև երեխայի հորը կանչում և տուգանում,,. քսան ռուբլի։ — Եթե լակ ոտի ձեռին երկու կոպեկ ես դրել, ուրեմն քեզ քսան մանեթ պիտի ւինի։ Նրա մարդիկ իզուր տեղը չէին ծեծում։ Ու հենց աոաջին հարվածից հետո, եթե ծեծվողը Կոլրթանեցուն խոստանար մի ռուբլի, ծեծը կդադարեր, պարանների կապերը կթուլացնեին, որ կարողանար դնալ և բերել: Կուրթանեցու մասին երկու բան են պատմում։ Մեկ այն, որ նա միջնորդություն է հարուցել վանքին հասանելիք «հոգոբաժիմ» մի ռուբլին երկուտակելու, քանի որ առաջվա չափ չեն մեռնում, դրա համար էլ մուտքը սակավ է։ Երկրորդ արարքը գյուղում խանութ բանալն է: Մարցում առաջին խանութը բացվել է Նուրթանեցու օրով, խանութպանը եղել է նրա մարդը, որ կարողացել է երկու թե երեք տարում հավաքել այնքան, որ իրավունք է համարել հայտարարելու, թե Մարց գյուղում ինքը ժանգոտ կոպեկ էլ չի թողել, որ եկեղեցում պառավ կանայք պատարագի ժամանակ գանձակի մեջ գցեն։Տիգրան Կուրթանեցին հեռանում է, հետն առնում պարկերով ոսկի, իր հաջորդին թողնում քայքայված տնտեսություն ու պարտքեր։Նրա հաջորդը' Շահ-Աբասյան ազգանունով մի օքմին, որին հենց աոաջին օրը գյուղում անվանում են Շահ-Աբաս,Եփրեմ եպիսկոպոսի շնորհիվ տեսնում է նրան, ինչպես ասում էր Չատի բիձան կարողանում է գնել վանքի թավադ լինելու պաշտոնը և Մարցի մսից կտրել այնքան, ինչքան թուրը զորություն ուներ։ Նրա օրը կարս է տևում, որպես դաժան դև հանկարծ հայտնվում է Ռոստոմը, որ մինչ այդ աղքատ անտառապահ էր, ուներ լղար մի ձի և ժանգոտ թվանք: Նա մոռացնել է տալիս բոլորին և հասցնում այն վիճակին, որ Մարց գյուղում երանի տալով են սկսում մտաբերել Դարչոյին ու Մարտիրոսին և կասկածում, թե չլինի ծնվել է ինքը Նեռը, և աշխարհը հասել է իր վախճանին: Անտառապահը դառնում է ահեղ մի արքա, սանձարձակ ու վայրենի։