Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/442

Այս էջը սրբագրված է

• • • Ռոստոմը մոտակա գյուղիցն էր։ նրան ծանոթ էին անտառի բոլոր կածանները, սակայն ավելի լավ գիտեր այն ուղին, որով խուլ այդ երկրում կարելի է ունենալ անբավ գանձ, դառնալ կա տաղած եզ և պոզահարել ամեն խոչընդոտ։Նա միանգամից իրեն բաց չթողեց։ Ասպարեզ մտավ իբր բարեսիրտ, նազով քայլեց, շատ կամաց, որ հետո ոստյուն անի և ճանկերը խոր խրի։ — Խոսալ մի, նրա անունը մի տա… Մենք մատուռ պիտի շինենք նրանից մեզ ազատողի համար,— ասաց մի գյուղացի, երբ Չատի բիձան անցած օրերի պատմությունը հասցրեց մինչև Ռոստոմի գյուղ գալը։ — Որտեղ մի լավ բան տեսներ, խլում էր… մեկի դռանը մի չաղլիկ ոչխար տեսներ, պիտի ասեր, սա ինձ է վայել… Եթե մեկի հագին մի լավ շոր տեսներ, էդ քեզ չի սազում կասեր, տուր ինձ… հեռու երեսից, լավ շունն էլ էր խլում, տանում։ Տասը մանեթ տար մեկին պարտք, ամեն տեղ կտարածեր, թե ինքն աղքատին ձեռ է բռնում։ Մեկ էլ կգար, կասեր,թե հիմա տուր, թե չէ էգուց առավոտ քսան մանեթ կառնեմ... Եվ առնում էլ էր… Ո՞վ էր նրա առաջին կարում խոսք ասի։ Ժողովուրդն ուռու պես դողում էր։ Պրիստավի վրա մատն էնպես թափ տվավ, ասես գեղի գզիրն է առաջին կանգնած։ Շատ չի անցնում, Ռոստոմը վճարում է պարտքերը, քայքայված տնտեսությունը կարգի բերում և ամրացնում պրեսը,որի տակ ճմլվում է գյուղը, ինչպես ձիթհանքի քարերի տակ կտավատի բլիթները։ Հոսում է յուղը, որ քրտինք էր և արցունք, սինոդի սրբազան հայրերը գոհ էին, որ ամեն ինչ կարգի է գալիս։ Մի քանի տարում նա ստեղծում է իր տնտեսությունը։Ուներ ութ հարյուր ոչխար, տասը ձի, քառասունից ավելի կով, 30 մոտ հարյուր փեթակ մեղու։ Այդքան միջոցից նա մի փութ մեղր էլ չէր ծախում։ Շրջանակներով ոսկեգույն մեղրը նվեր էր ուղարկում գավառապետին և այլ մեծամեծ չինովնիկների,որոնք քննում էին գյուղացիների գանգատը։Ռոստոմն անում է այն, ինչ մինչ այդ ոչ ոք չէր արել։ Գյուղի սիրուն հարսն էլ նրա աչքին դառնում է գեր ոչխար, որ