Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/444

Այս էջը սրբագրված է

նում անմիջապես խլում է քուռակը, գյուղացուն էլ տուգանում անտառից փայտ գողանալու համար։ — Դու ի՞նչ մարդ ես, որ իմ ձիու նմանն ունենաս… — Էլ համբերելու հնար չկար… մի գիշեր էլ խեէք֊խելքի տվինք, ասինք մարդ ուղարկենք էջմիածին, կաթողիկոսի ձեռ ու ոտն ընկնենք, գուցե թե մեզ խղճա, էս անիրավին փոխի,մեզանից հեռացնի… քսանհինգ մարդով ճանապարհ ընկանք։ Ասինք, վնաս չունի, թող շատ լինենք, որ առաջներս չկտրեն։ էնպես էլ չարացած էինք, որ եթե պրիստավն էլ գար մեր առաջը, քարկոծ էինք անելու… Ամենքս իրեն համար հաց վերկալանք, ոտով ճանապարհ ընկանք, գնացինք Փամբակի գյուղերով դեպի Սիպտակի սարերը, վրա եկանք Աբարանի գյուղերը… Ամեն տեղ էլ մեր դարդն էինք պատմում, մեզ տանում էին, տեղ տալիս։ Մի քանի դժվար տեղեր էլ գյուղացիք մեզ վալադ մարդ տվին, որ անցկացնի… Չորս օրում հասանք էջմիածին, ջարդված, կոտրատված, որի տրեխներն էր ցրիվ եկել, որն էլ ճամփի շատը հենց բոբիկ էր գնացել։ Էդպես հասանք կաթողիկոսի պալատի մոտ, պատերի տակ նստոտեցինք։ Մի քիչ որ շունչ առանք, իրիկնապահին, տեսնենք մի քանի վարդապետ եկան մեր կողքով անցան, ժամ էին գնում։ Նրանցից մեկը մոտեցավ հարցրեց, թե ո՞րտեղացի ենք, ինչո՞ւ ենք պատերի տակ… ասաց' գնացեք, էգուց արեք,կաթողիկոսը հիմա չի ընդունում… վերջը ինչ երկարացնեմ, երեք օր մնացինք պատերի տակ։ Մենք էլ տաքին անվարժ ժողովուրդ… խաշվեցինք, իմ ոտերս մաշկահան էր եղել։ Երեք օրի վրա մեզ կանչեցին… գնացինք մի սրբազանի մոտ. նա հենց կաթողիկոսի մոտն էլ լինում էր։ Մեր ցավն ասինք, լսեց,հետո թե դուք գնացեք, ես կարգադրություն կանեմ։ Վերջն էլ մի վարդապետի կանչեց, հրամայեց, որ թանգարանը բաց անի,մեզ ցույց տա միջին եղած բաները։ Հետներս մի քանի կոպեկ էինք տարել ճանապարհի ծախս… էն էլ թանգարանում խաչհամբույր տվինք. դատարկ ջիբով դուրս եկանք… Ու մի քիչ հետո, ասես անցկացած ճանապարհը մտաբերելով, Չատի բիձան ավելացրեց. — Զուր էլ գնացինք… եպիսկոպոսը հլա մ ինչի պա էլ կարգադրություն է անում։ Փամբակի կողմերում ճամփին