Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/447

Այս էջը սրբագրված է

ՊԵՄԶԱՅԻ ՀԱՆՔԵՐՈՒՄ

Անի կայարան' ցամաք դաշտի մեջ մի քանի սպիտակ տներ' պառավ ակացիաների ստվերի տակ հողածածկ խրճիթնեՐ մակաղած հոտի նման։ Կայարանի հերթապահը դժկամորեն մոտենում է պղնձյա զանգին, ասես կսկծում է, որ գնացքն այդքան քիշ է կանգնում։ Ապա շոգեմեքենայի զիլ սուլոցը, որից Դողում են ակացիաները։ Գռռալով գլորվում են վագոնները, ռելսերի վրա թողնում տաք գոլորշի, մազութի կաթիլներ։ Առաջին կեռմանում մի անգամ էլ է ծվծվում մեքենան, ինչպես ճայը ծովի վրա ու ծածկվում է բլուրների հետև, հետքից ցամաք հողի վրա նետում ծխի ժապավեն։ — Ընկեր, որտե՞ղ է «Անի-Պհմզան»— հարցնում եմ։ — Պեմզայի զաղե՞քը,— պատասխանում է ինձ զանգահարը և ձեռքով ցույց տալիս դիմացի բլուրի կողմը։— Ահա ճամփեն… Անիվների զուգահեռ հետքը խոր ակոսներ է գծել, ոտքով ու ձիով մարդիկ են անցել, տրորել ու հարթել ճանապարհը։ Դեռ ծեծված ճանապարհ չէ, տեղ-տեղ անցնում է դեղնած ծղնոտի ու խոտի վըայով, իջնում շատ Հուսուլով», ինչպես տեղացիք են ասում և ապա նույնքան հանդարտ բարձրանում։ Չի երևում ոչ մի թուփ, ոչ մի թռչուն։ Լռությունն այնքան խորն է, որ կարող ես լսել սրտիդ բաբախումը։Ահա և բլուրը։ ձետ եմ նայում, մերկ բազկի նման կեռ է տվել ճանապարհը։ Ներքևում կայարանի շենքն ու ծառերը օազի նման են, ավելի շուտ կանաչ պարտեզ ցամաք դաշտում։ Իսկ եթե ջուր լինե՜ր, և դաշտն ու բլուրները թաղվեին կանաչի տակ, սպիտակ տները հասնեին Ալագյազի կապույտ գագաթին։