Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/448

Այս էջը սրբագրված է

ճանապարհն անմռունչ եզան նման կախում է գլուխը։ Կայարանը, ծառերը, պղնձյա զանգը կարծես սուզվում են ջրի տակ։ Արևմուտքում բացվում է մի այլ անծայր տափարակ, եզերված բարձր լեռների պարսպով: Ու հանկարծ շոր ու ցամաք ձորի մոտ, բարձրավանդակի վրա շարեշար ընկած քարաշեն երկհարկանի տներ, որոնց սպիտակ պատերն ու թիթեղյա ներկված կտուրները շեն համակերպվում շրջապատի ամայության և ծանր լռությանը։ Ուրախությունից ուզում ես կանչել Հսենոֆոնի նման, երբ ծովը տեսավ։Իսկ քառորդ մամից հետո, բարձր տան սենյակում, որի դուռն անընդհատ բաց ու խուփ են անում, մտնում ու դուրս գալիս, հարցնում, երկար ու կտրուկ պատասխան ստանում այն ընկերոջից, որին բոլորը Քրիստափոր են կանչում և որը բավական աղմուկով կնքում է թղթեր, ստորագրում և միևնույն ժամանակ հրահանգներ տալիս մի քանի լեզուներով, բայց այն առոգանությամբ, որ ունի լեզուն աշխատանքի բովումսովորած մարդը,— երբ տեսնում ենք այդ ամենը' ջրի մեջ ընկած ձյունի նման հալվում է ցամաք դաշտի ծանր պատկերը — էստեղ առաջ ոչինչ չի եղել… Բրդերը փորել են մեծ զաղաներ, Խարկովի վակզալի չափ,— ասում է -Քրիստափորը և ծիծաղում իր համեմատության վրա:— Այնինչ—ոսկի կա թաղված հողի տակ։ Եվ շտապ մեկին կարգադրում է ինժեներին կանչելու, երկրորդին գիշերվա հերթի աշխատողներին դինամիտ տալու, ու օգտվելով վայրկյանի դադարից, հանում է սեղանի դարակից մի թերթ, մեկնում ինձ։ — նա, կարդա… իտալիայում պեմզայի փութը 22 մա¬նեթ է ոսկով… Մերը նրանցից լավն է։ Հալատոյե դելո, ի նչ -30 ես ասում… Կրուգոմ պեմզայի փութը Մեր տակին էլ է պեմզա: Եվ նա հետ է քաշում աթոռը, կասես պեմզան հատակին է թափված։ թրիստափորը Ծուռում» է, երեսուն տարվա շախտյոր։ Նա աշխատել է Չիատուրում, գերմանացիների մոտ, Ալավերդի, Շամլուղ։ Կապսում ջրանցքի թունելի քարերը պայթեցնելու գործը նա ՛է ղեկավարել։