Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/449

Այս էջը սրբագրված է

— Պադաժդի, դարագոյ,— նորից է դառնում ինձ։— Հիմա կգնաս շախտերր, կտեսնես… Շախտի անունը տալուց ալքերը փայլում են, դեմքն այլ կերպարանք է առնում։ Հասկանում եմ, թե ինչու այդպիսի թափով է զարկում կնիքը։ Վարժված ձեռքը ռիթմով կրկնում է 30 տարվա արածը' քլունգը զարկում է հանքին։


Ներքև ձորում պեմզայի մանրուքն ու ավաղը բլրանման կիտուկներ են կազմել։ Փայտյա բարձր կամուրջի Վրայով վագոնները գլորվում են, շրջվում, և պսմզան թափվում է ցած, ծանր ու մեծ կտորները գլորվում են ավելի հեռու, մանրերը մոտիկ։ Բահերով լցնում են կլոր մաղերի մեջ, որոնց պտտելուց հողի փշրանքը մաղվում է, և մնում է ոսկեգույն պեմզան։Հենց այդտեղ էլ բաժանվում են տեսակների' և «շինարար» պեմզա: Առաջինը, որ ավելի խոշոր կտորներ է,տեղափոխում են այլ շենք, ուր կանայք թիթեղյա տաշտերի մեջ լվանում են. կոշտ խոզանակով քերում և լցնում միանման պարկեր, որոնց վրա մի կին անընդհատ դրոշմում է. <rAni-Armenia» Ու այդ պարկերը նավի խորքերում դարսած լողալոլ են ծովեր, օվկիանոսներ․․․ բարձրանում ենք պեմզայի կիտուկների վրայով։ մ ուղեկիցը' նիհար ու բարի աչքերով երևանցի Հովհաննեսը, պատմում է, թե ինչ դժվար էր սկզբի տարին: — Կոոպերատիվ չկար, ապրում էինք սլալատկաների տակ․․․ Գալիս էին, մի օր աշխատում, փախչում: Մի խոսք, տաժանակրելի աշխատանք էր․․․ Այ, տեսնում ես մաղը, "Քրիստափորի շինածն է, ձևը նա է տվել: Ձագարաձև մի արկղ է, ինչպես ջրաղացի ցորնատունը։ Արկղի ներքևում փակցրած են նոսր ու խիտ մաղեր, իսկ ավելի ներքև տախտակի մի ուրիշ արկղ է, շարժական հատակով։ Այդ ամբողջ բուրգը շարժվում է էլեկտրական ուժով:Հանքով բարձած վագոնները մոտենում են արկղին, դատարկվում և հետ վերադառնում ։ Էլեկտրական մաղը և ջոկում է պեմզան, և հողն ու մանրուքը լցնում ներքին արկղի