Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/450

Այս էջը սրբագրված է

մեջ, որի հատակը բացում են, հողը դատարկ վագոնների մեջ նում և հեռու թափում։ — Առաջ մենք էինք գլորում վագոնետը, հիմա ձիերն են քաշում… Միանգամից հինգը ֊վեցը,— պատմում էր Հովհաննեսը։ Մոտենում ենք հանքի բերանին։ Կամարաձև կտրվածք է, մաքուր ու չոր, պատերը կոկ, ինչպես գյուղական թոնիրը։ — Սա իմ անո՞ւմ ես, ուրիշ շախտի պես չի… Օդը մաքուր, ամառը զով, ձմեռը տաք… Մի քիչ դինամիտի ծուխն ա,թե չէ ի՞նչ կա, ոնց որ Աստաֆյանը… Բարակ ռելսերն ուղղաձիգ սլանում են ներս։ Էլեկտրական ճրագները պլպլում են։ Իսկ դուրսն այնպես արև էր։ Պաղ քամի է փչում։ Հովհաննեսը վառում է ձեռքի լամպարը։ Հեռվից լսվում է թույլ գվվոց, և կանչ. «Հե յ…», արձագանքը գոնգում է գետնի տակ, կտուրից մանրիկ փշրանքներ են թափվում; — Էս կողմն արի,— ձայն է տալիս Հովհաննեսը և պահվում պատի մեջ փորված նիշում։ Հետևում եմ նրան, ու մի րոպե անց լաբիրինթի կիսամոլթում երևում է ձիու սիլուետը, որ սլանում է հողմի նման։ Հետևից գլորվում են ծանր բարձած վագոնները։ Դուրս ենք գալիս թաքստոցից ու շարունակում մեր ճանապարհը։ Շտոյլնյան ճյուղավորվում է, գնում ավելի խոր,բաժ անվում են էլեկտրալար երբ, վագոնետի գծերը։ Դատարկ է. լուռ։ Հանքափորները շատ հեռվում են։ Հովհաննեսը հաճախ ձեռքի լամպը մոտեցնում է պատին և ցույց տալիս այն երակը, որի համեմատ և փորում են։ — Սրա վերևը ֆող ա, պեմզան տակնա․․․ Սա որ ցածրացավ, ուրեմն իմացի, որ պեմզան խորը զնաց: Մեր նշանն էս տամարն ա։ Երակը սև շերտով անընդհատ հետևում է,մերթ բարակնում, մերթ լայնանում։ ֊ Արան էլ խոլխոլ ենք ասում։ Սա նշան է տալիս, որ էքսպորտի պեմզա կա, լավ, իմանում ես... Համարյա ֆող չկա էսպես տեղում։«Խոլխոլը» բնական փչակներ են, լցված պեմզայի խոշոր տորներով, ասես պարկի մեջ ոսկորներ են լցված։