Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/451

Այս էջը սրբագրված է

— Հը՞, աղջի, քնե՞լ ես... Քանի՞ վագոն են հանել։— նիշից դուրս եկավ մի կին, զգուշությամբ ծածկելով դիրքը։ — 97,— պատասխանեց կինը Հովհաննեսին։ Նրա նստած տեղր երկաթագծի ցանցի կենտրոնն է։ Հանքահորի զանազան մասերից վագոնետներր նրա կողքով են անցնում։ Տարօրինակ էր նրա հաշվելու ձեր։ Սարակ տախտակի վրա դրված են թվեր ըստ կարգի։ Յուրաքանչյուրի մոտ լուցկու հաստությամբ անցք: Կինը մեխի չափ երկաթը տեղափոխում է թվից թիվ և ուզած վայրկյանին ասում վագոնների հաշիվը։ Հովհաննեսը հաշվետախտակին էր նայում, իսկ ես ձեռքս մեկնեցի նրա գրքին։ Ահռելի ծանրությամբ սարի տակ, գետնի խորքում, իր նեղլիկ նիշի մեջ վագոններիցից-վագոնետ այդ աղջիկը գիր կապ անելով կարդում էր Չեխովի «Կաշտանկան»: Այդ Օրը նա 9-րդ էջն էր շրջել։ Մենք ծռվեցինք ձախ։ Աղջիկը ՀՈՎ եկավ իր տեղում,գլուխը կախեց գրքի վրա․․․ Հեռվից լսվեց ահարկու «հեյը»։ Մութն ավելի թանձրացավ։ Իմ ուղեկցի լամպարը լոլսավորում էր նեղ շտրեկների դար ու փոսը։ Տեղ-տեղ պեմզայի կիտուկներ էին դարսած։ Վագոնները դեռ նրանց չէին մոտեցել վագոն պեմզա կա էս փոքր տեղը,— ասաց Հովհաննեսը և լույսը դարձրեց։ Կարծես դիտմամբ իրար վրա շարած քարե պատ էր։ Ու լույսի տակ աչքիս ընկավ հանքի պատին փորած մուրճն ու մանգաղը․․․ — Բրոնյի տղերքն են սարքել,— բացատրեց Հովհաննեսը, լուսավորելով լաբիրինթի կամարները, բազմաթիվ անցքերը, հրապարակները կամ ինչպես նա էր ասում, գաբոյները, շտրեկներր։Լույսերը նորից շատացան: Սակայն նրանք շարժվում էին կամ օրորվում: Ձայներ էին լսվում, մեկը երգում էր խուլ ու մեղմ։ Երկու ստվերներ, տաչկաներր գլորելով, անցան մեր մոտով, ծռվեցին դեպի երկաթգիծը։Մենք հանքի խորքերում էինք։ Նրանց մոտ, որոնք շապիկն էլ են հանում, որ ավելի համարձակ քլունգով խփեն փուխր հանքին։ Քարերը խշրտալով գլորվում էին փոշու ամպի մեջ, նավթի ճրագներն աղոտ փայլով էին լուսավորում։