Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/452

Այս էջը սրբագրված է

Մի ուրիշ անկյունում պերֆորատորի պողպատյա բրիչով անցքեր էին փորում դինամիտի համար։

  • * *

Մայրամուտ էր, երբ հանքից դուրս եկանք Սակայն ոչ Նախկին մուտքից։ — Ամենապերվի հանքը սա էր,— ասաց Հովհաննեսը։ Մուտքը Լոովա ձորերի տունելի նման բարձր ու կամարաձև,շատ ողորկ ու հարթ սարքած։ Մուտքի և ակատին չորացած հյուղերից պսակ, արևից ու անձրևից խանձված ֆաներայի վրա խունացած տառեր․․․ «ցե մեր Հայաստանի նոր հանքեր․ 1925 թ.»։ — Հիմա մի սմենան դուրս կգա, դիշերվանը կմտնի… Ամբողջ սուտկան աշխատանք կա… Ու մենք իջանք տների կողմը։ Փայտյա կամրջի մոտ եզան սայլերի շարանն էր։ Բարձում էին պեմզան' կայարան տանելու համար։Տների մոտ մեզ միացավ հանքերից դուրս եկող բանվորների մի խումբ։ Նրանք շտապում էին լվացարանների կողմը։ճանապարհին, թափ տալով փոշին շորերով երկարավիզ կոշիկներից, Ուրալից եկած մի ռուս հանքափոր իր հույն ընկերոջն ինշ-որ բան էր պատմում իր երկրից ու նրա հանքերից։ Մի հայ բանվոր կոտրատած ռուսերենով նոր զորացրված կարմիր բանակայինին սովորեցնում էր արտհագուստ ստանալու կարդր։ Քիչ հետո թիթեղյա թեյամանները շրխկացնելով գորշ բլուզով մարդիկ գնացին դեպի կուրերը։ Բայց և այնպես շրջապատի ցամաք ու սոայլ տեսքն իր կնիքն է դնում պեմզայի «զաղեքի» վրա։ Շենքերը դեռ չեն մպտում, թեկուզ ներսր մաքուր է, մահճակալները կարգով շարած: Ոչ ծառ կա, ոչ կանաչ, ոչ հանգստանալու վայր։ Բիչ են ընտանիքով ապրող բանվորները. չտաշված սևագործները, որոնք տնից մի քանի օրով են կտրվում, մեծ մասն ապրում է զորանոցային կյանքով։Թեյից հետո, երբ դուրս եկան բակը հանգստանալու, շատերը հետները հացի փշրանք էին բերել շների համար և թեկուզ մի քիչ կոշտ կերպով, սակայն սրտանց, ուրախությամբ