Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/453

Այս էջը սրբագրված է

հացի փշրանքները շպրտում էին շներին և շոշում նրանց, Մի քանի հոպի կանգնել էին բակում եղած միակ կանաչ, նոր տընկած ծառի մոտ և նայում էին տերևներին, նրանցից մեկը կռացավ ու մատներով տնտղեց հոդը, արդյոք չի" չորացել Բանվորներից ոմանք, մանավանդ նորերը երբեմն բարձրանում են մոտակա բլուրը և Ալապյադի լանշերին ընկած կանաչ օազների մեջ ջոկում իրենց հյուղը, տեսողությունը լարում ավելին տեսնելու։Բակում պատերի տակ նստում են, հավաքվում, ոմանք ծխում են, ոմանք զրուցում։ Մի խումբ երիտասարդներ քաշքշում են ֆուտբոլի գնդակը։ Գալիս է զուռնաչին, թևով սրբում զուռնի լեզվակը և սկսում։ Կլոր պարի օղակը լայնանում է, մերթ սեղմվում։ Մի ռուս կին անցնում է բակի լայնքով. բազմաթիվ հայացքներ հետևում են։ Անկյունում մի այլ խումբ Շիրակի մղկտող ու միալար երդով կանչում է, «Շուշան ջան արի» Քրիստափորը հաշիվներ է անում և պատմում, թե ինչքան պիտի մեծանա Անի-պեմղան, երբ երկաթուղու գիծն ավարտվի, գնացքը հասնի մինչև հանքերը։ Շուտով ստացվելու են մեքենաներ, պեմզայի փոշին մամլելու համար։ Փոշին շաղախի համար անփոխարինելի է։ Պեմզայի հալոցքը սառչում է, ապակի դառնում: Անսպառ է պաշարը, մինչ խորքը կարելի է գնալ և խլուրդի նման փորել ու հանել: Բացվում ենն որ հանքեր, հարուստ «էքսպորտի» պեմզայով։ — Պադաժդի դարազոյ․․․ մենք Իտալիային կխփենք․․․ Մթնում է։ Վառվում են շախմատի կարգով շարված էլեկտրական Արագները, զոռում են բարաբանները։ Սրտի նման բաբախում է դինամոն։ Լույսի տակ պեմզայի փոշին կաթնագույն փայլ է ստանում։ Հանքահորի առաջ երևում են ստվերներ, որոնց ձեռքի ճրագներն ասես դետնի վրայով են քարշ գալիս։ Բլուրներն ընկղմվում են խավարի մեջ։ Լուսավորված զաղան լոգացող նավի է նմանվում, որի լույսերը ճոճվում են։Օգր սառնանում է, իսկ հանքի խորքում, ճրագի տակ քրտնած բրոնզի փայլով բազուկները կծկվում են, բրիչով սարը քանդելուք