Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/454

Այս էջը սրբագրված է

ՎԱՐԴԱԳՈԻՅՆ ՏՈԻՖԻ ԵՐԿՐՈՒՄ

Բլուրի ստորոտին, հարթության վրա մի սովորական գյուղ, տները' հարթ կտուրով, կտուրներին' ամռանը դեղնած դեզեր, աշնանն ու ձմռանը աթարի սև կույտեր ու մգլած խոտի խուրձեր։ Գյուղի մեջտեղը քարաշեն ժամը, նրա շուրջը' հանգստացող տավարի նման տները, իբր սիմվոլ այն խոսքի,որ դարեր շարունակ ասել են եկեղեցու բեմից' «եղիցի հոտ և հովիվ մի J»t Ժամի ստվերում «հայոց եկեղեցական-ծխական» դպրոցի խեղճ ու կրակ շինությունը, նեղլիկ պատուհաններով. ինչպես խուցը, ներսր' կիսամութ, հողից հատակ, ծռված,ջարդված նստարաններ, դուրսը փոքրիկ բակը, որ միանում է ժամի դավթին։ Տները քարակույտերի են նման. հեռվից չի երևում ոչ դուռ, ոչ լուսամուտ։ Քարակույտերը շատ են ընկել, գոյացրել ժուռ ու նեղլիկ, մճճված փողոցներ, ուր կեղտն ու ցեխը չորանում է, տրորվում ոտների տակ, պնդանում, որ անձրևին ու ձյունին նորից թագանա, արևի տակ գարշահոտությունը տարածի։ Ամեն մի կույտը, լինի տուն, օդա, գոմ, մարագ, հավաբուն, հաստ և ամուր քարերից է շարած, եթե շարողն ուժ է ունեցել, տաշել է, եթե ոչ քարը դրված է այնպես, ինչպես Հանքից են հանել։ Քարով է պատած բակը, կալը, բանջարանոցը, «բասմայի» տեղը և վերջապես տան կից փոքրիկ տարածությունը, որ ոչ կալ է, ոչ բանջարանոց և ոչ էլ բասմայի տեղ, այլ տան կից հողի պահեստ, որի շարջը քարով պատել են պապերը, նրանց պապերը, և սերունդը ժառանգել է քարապատ