Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/455

Այս էջը սրբագրված է

կառուցվածքն ու հողը, որպես «Հայրենիք», օջախ, անձեռնմխելի սեփականություն։ Ավելացրեք այդ գորշ, անհաճո պատկերին մի քանի դեղնած բարդիներ, որ Հասնում են գյուղի ծայրին և շվաքարան են ամռան տապին նախրից Հետ մնացած հորթի ու կաղ ոչխարի Համար, բարդիներ, որ ոչ մեծանում են, ոչ չորանում ու միայնմի ամիս է նրանց սաղարթը կանաչ, իսկ Հետո դեղնած փոշով ծածկած,— ահա ձեզ Շորագյալի գյուղը, ուր ապրել են Հազարներով Աղասի, Օնիկ, փորփրել հոդն արորով, թոնրի միջից սևացած օդայում քաջք ու հրաշքի հավատացել, կրծել ցամաք հացն ու վիզն անմռունչ մեկնել։ Այսպես է Շորագյալի դյուզի արտաքինը' չոր ու ցամաք, քար ու քարափ։ Այդպես երևաց մեր աչքին Արթիկը երբ հեռվից նկատվեց կիսակործան «Ամենափրկիչը», բայց Լենինականից դուըս գալուց արդեն նկատելի էր, որ ճանապարհը ճռռան սայլի գծածը չի։ Ավտոները գնացել ու եկել էին, ճանապարհը տրորել, տեղտեղ դար ու փոսը հարթել։ Առաջին գյուղում այն ընդունելությունը, որ մարդիկ, երեխաները, հորթերը ցույց են տալիս ավտոին, ապացույց է, որ ճանապարհը մեքենայի համար նոր է բանուկ դարձել։ Երեխաները բղավում էին, ճչում, կանայք, նույնիսկ հասակավոր կանայք, վազում էին կտուրների վրայով, կախ ընկնում փողոցի վրա։ Մի գյուղում, երբ մեքենան կանգնեց' դիմացից եկող նախիրը չխըտնեցնելու համար, կողքի տան սրահում պառկած հիվանդ ծերոլնին գլուխը վեր հանեց, զարմացած նայեց, ու երբ մեքենան շարժվեց, հիվանդը գւխաշորը պոկևց և օղում ճոհեց։ ճանապարհին Հանդիպում էինք բեռնած ֆուրգոնների, սայլերի. կրում էին տախտակ, բետոն, երկաթե ձողեր։ Մի տեղ ճանապարհը սարքում էին։ Զգացվում էր, որ մոտերքում մի կենտրոն քաշում է այդ ֆուրգոններին, սայլերին, մարդկանց, որոնք մտազբաղ գնում էին։ նոր տնկած սյուների շարքն ուղիղ գծով կտրում էր արտ, բլուր, քարափ և ձգվում դեպի Ալագյազը, որի կապույտ գագաթները պարզ երևում էին հեռվում, իբր ամպերից կախված ապարանք. ճանապարհի ձախ կողմը սպիտակին էին տալիս նոր հողաբլուրները, կամուրջի