Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/456

Այս էջը սրբագրված է

կապերը, որոնց վրայով վագոնները պիտի սլանան դեպի Արթիք։ Մեքենան մի անգամ էլ իջնում է, կտրում ձորակը և սլանում սլաքի նման ձգվող ճանապարհով։ Ահա հին գյուղը: — Եթե վարդագույն տուֆը չլիներ, Արթիկի անունը մինչև թելդիա չէր հասնի,— ասում է ընկերս։ Ահա կայարանը։ հյուղի ծայրին դեղնած բարդիների մոտ, երեք նոր շինոլթյան պատերը փայլփլում են արևի տակ։ Արթիկի կայարանը, գնացքներն այստեղից ուղիղ մարշրուտով պիտի գնան հեոուները, հագարավոր վերստեր կտրելով։ Մի խումբ բանվորներ քան դում են շենքերի առջև ընկած հողաբլուրը ապագա պերրոնի համար: Աջ կողմն ընկած է «Արթիկ տուֆի» ապագա ավանը, գրլխավոր շինությունները, տաստասներկու կորպուսներ, մի կամերկու հարկանի: Շենքերի առաջ ընդարձակ ծածկոցն է. վերևում, բլուրների վրա երկաթյա սյուներ, տախտակի կույտեր իսկ ճիշտ մեջտ եղըճ անդեզիտի բլուրի վրա վիթխարի տրանսֆորմատորը, դեռ ծածկված գերաններով, սանդուղքներով ու տախտակներով։ Հրապարակում մեքենան կանգնում է։ Թեկուզ մայրամուտ է, բայց աշխատանքը եռում է։ Ընդարձակ ծածկոցների տակ սղոցում են, ռանդում, դուռ ու լուսամուտ պատրաստում, կուպր են եփում տան ծածկի գերանների գլուխը կուպրելու. կրի և բետոնի շաղախ են պատրաստում, ավազ մաղում, թիթեղագործը պատի վառարանների համար կլոր վահաններ է սարքում։ Մի քանի հոգի սայլերը բարձում են գերաններով,բարակ ռելսերով, սև երկաթյա խողովակներով, և սայլերը ճըռռ հա ճըռ բարձրանում են, ցրվում զանազան կողմի վրա այն նոր ճանապարհներով, որ երակների նման ցրիվ են եկել բլուրների վրա: — Տու դա՜, տու դա՛,— գոռում է շենքի պատին կանգնածը։ Իսկ ներքևից մի քանի հոգի հրում են գերանը և ռիթմով տնքում։ Դրսում թափած են ցեմենտի տակառներ, ապակիով լիքարկղներ, յուղի ու մազութի բիդոններ, վագոնետներ, ռելսեր,պատրաստ դոների ու լուսամուտների բուրգեր, թիեղ ու