Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/457

Այս էջը սրբագրված է

տախտակ, գերան ու շպալ, կղմինդր ու աղյուս։ Գետինը սյատած է տաշեղով, երկաթի ու թիթեղի կտորտանքով։ Երբեմն տաշեղների արանքից քարը մամոոտած լանջն է դուրս ցցել։ Ամեն ինչ այստեղ փոխվել է' գետնի երեսը, ճանապարհը ,հողն ու խոտը։ Ռելսերի կույտի վրա նստել է մի բիձա և դանդաղ, հոգնած մարդու ախորժակով հաց է ուտում։ Մոտենում եմ, խոսեցնում, հացի փշրանքները զգուշությամբ հավաքում է բռան մեջ և պատասխանում իմ հարցին։ — Հրաշք որ ասել են, էս է։ Սա ոսկի աղբյուր է, լիություն և լուսավորություն։ Վագոնը կգա, դռանդ կչոքի, պատից կախ չէր, բերին ճակտից կախ արին։ Մեր կնկտիք բոբլիկ էին, հիմա կարմիր տուպլի կհագնեն… Մի խոսք' գտած գանձն է,որ էսքան հազար տարի հողի տակ պառկած էր… Գրասենյակի մոտ խռնվել են մի խումբ գյուղացիներ, որոնք օրավարձ աշխատում են։ Ներսից մեկը փորձում է կարգ սահմանել պատուհանի առաջ խռնված բազմության համար։ Լսվում են անկապ խոսքեր, ոմանք իրար են հրում, մեկը կատակ է անում, մյուսը զայրանում է, մի քանիսը գոռում են «սրով, սրովն», սակայն իրանք էլ խանգարում են հերթը, սաստկացնում աղմուկն ու ժխորը։ — կնեղենաս… — Ինձ գրել է սևագործ բանվոր… Մենք քարի հետ կչարչարվինք։ Դեկրետը մեզ լեռնային բանվոր կսեպե… — Վրա քշելով չի էղնի… — Քարի հետ զօր‘ու գիշեր խաղամ, ինձ կաչկաչու հետ հավասար տաս… — Կեցի կասիրը կանչի, այ օղուլ… — Բերմ սբերգի վրա արտաժամյա վ է աշխատել,— ներսից բղավում է հաշվապահը։ — ճամփա տվեք ստորագրեմ,— ընկերներին բոթելով առաջ է ընկնում մեկը։ — Տո դե լավ․․․ — Տո մի յավաշ է՜, արտաժամյա ստանամ։ — Սեթո,— բառաչում է մեկը,— ես առանցի դրամ ոտնի եմ․․․