Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/458

Այս էջը սրբագրված է

Այդ ժխորի մեջ երկու հոգի իրար հետ վիճում են, թե որտեղ է հեշտ աշխատել վագոնների վրա, թե քարհանքում։ ներսից նորից կանչում են։ — Ականջ էրեք,— բղավում են մի քանի հոգի միաբերան; — Ով որ գրքույկ չունի, թող չկայնի,— հայտարարում է հաշվապահը։ — Ըհա, օղորմի հորդ,— պատասխանում է նրան պատուհանի տակ խռնվածներից մեկը։ Սակայն ոչ ոք չի գնում: Փող ստացողները կոշտ մատներով համրում են ստացածը. չերվոնեցը խշշում է։ Ստացողը փողը խոր կոխում է ծոցը կամ ծոցի գրպանը և շտապում տուն։ Բարհանքը մոտիկ է։ Տներից վեր բլուրի գագաթին մի քանի տեղ քար են հանում տեղական ձևով ծանր մուրճերով պարկում են պողպատ սեպերին, կոճակների նման սեպերը շար են ընկնում փափուկ տուֆի լանջին, խրվում ներս ու մի հարված էլ հանքը ճեղք է տալիս, ինչպես շաքարի գունդը։ Տուֆըա կամ ավելի ճիշտ տուֆի լավան ճեղքվում է հավասար և ուղիղ գծով։ Հարի այս հատկության վրա է հիմնված տեղական ձևը։ Այս քարհանքի հանույթն օգտագործում են նոր կառուցվող տների համար։ Ոչ մի տեղ մեզանում տների պատերն այդքան արագ չեն բարձրանում, որքան «Արթիկ -տուֆում», նոր շինած տներից մեկի պատերը շարել էին ութ օրում, իսկ տունը երկհարկանի էր, միջին մեծության։ Վերի քարհանքի նորությունը նեղ գծանի վագոնետներն են, որոնցով քարերի փշրանքն են թափում, քարհանքները մաքրում և ապա կտրած քարը դարձյալ ռելսերի վրայով տեղափոխում ցած, կառուցումների վայրը։ Ամենահետաքրքիրը մեքենայացված քարամշակումն է, որտեղ կենտրոնացված է համարյա ամբողջ աշխատանքը։Բլուրի լանջին տեղ-տեղ ռելսերի գծերը խաչաձևում են իրար։ Սև խողովակների շարանը ցույց է տալիս, որ հեռվից, Ալագյազի փեշերից ջուր է բերվելու։ Տեղ-տեղ անցնում են քառակուսի կարվածքով հորերի կողքով, որոնց բերանին փայտյա վերելակներ են, հաստ պարանով փաթաթված։Ինչքան հեշտ են տուֆը փորում։ Այդ հորերը կամ ինչպես