Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/459

Այս էջը սրբագրված է

Արթիկում են ասում' շուրֆերն ավելի հաճախակի են երևում։ Թեկուզ արևը նոր է ելել, բայց աշխատանքը եռում է։ Ահա երկու հոգի բահով հող են քանդում, նրանք փորում են շուրֆի բերանը։ Նրա կողքին բավական խոր են գնացել. շուրֆի բերանին կանգնած մեկը փաթաթում է պարանը և բարձրացնում քարի փշրանքով լի վեդրոն։ Շուրֆի հատակին նստած է փորողը, նույն սեպերն ու մուրճը, ինչ որ քարհանքում։ Մի քանիսն այնքան խոր էին գնացել, որ վերևից նայելով հազիվ կուրեչի էր նրանց նշմարել հորի մթության մեջ։ Շուրֆ քանդելը քարը մեքենայով հանելու առաջին աշխատանքն է։ Շուրֆի խորությունը տուֆի շերտի հաստությունն է ցույց տալիս։ Այդ հորերում դրվում են սղոցող սյուները' մոնտանսյորները, որոնք հենարան են պտտվող պողպատյա լարի, որը և կտրում է քարհանքն այնքան թեթև, ինչպես տատը թելով կտրում է փափուկ սապոնը։

Ահա և մոնտանսյորները։ Եթե ձեզ չբացատրեն, դժվար է կապակցել այն բոլորը, ինչ աչքիդ առաջն է։ Շուրֆերի ներսում ցցված են հաստ ռելսերի չափ երկաթներ, որոնց ծայրին անիվներ են պտտվում։ Այդպիսի սյուներ շատ են, տարբեր հեռավորության վրա։ Պողպատյա լարն անընդհատ շրջան է տալիս տեսնում եք ինչպես են անիվները դառնում, բայց թվում է, թե լարր չի շարժվում։ Մի գծի վրա ընկած շուրֆերի մեջ մոնտանսյորի սյունից մինչև մյուս մոնտանսյորի լայնը թափով իջնում է և սղոցի նման խրվում տուֆի մեջ։ Յուրաքանչյուր մոնտանսյորի մոտ փոքրիկ արկղ է, կվարցի կարծր ավազով, ջրախառն ավազը ծորակով թափվում է բարակ նովդանի մեջ, ջուրն ավազը լքցնում է լարի կտրած ճեղքի մեջ, ավազն ընկնում է լարի տակ, գոյացնում սղոցի ատամները և լարի թափից ու ճնշումից ավազը սղոցում է տուֆին, ինչպես փափուկ գերան։ ».Կապույտ բլուզներով 5 — 6 երիտասարդներ շուրֆերի մոտ հսկում են, մեկն ավաղի հոսանքն է կանոնավորում, մյուսրճ լարի ընթացքը, մի քանի հոդի փայտյա սանդուղքներով իջնում են ցած' ստուգելու արդյո՞ք յարը չի հասել մինչև ք՛որի տակը։ Բոլորն էլ նոր են, դեռ սովորում են։ Նրանց ղեկ թոխրող վարպետը և' բացատրում է մի խումբ այցելուներին, և"