Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/460

Այս էջը սրբագրված է

կարգադրություններ անում երիտասարդներին։ Երբեմն նա ձեռքր մեկնում է յարին, ցեխախառն կապտավուն ջուրը կաթկրթում է մատների արանքով։ Լարի ջերմությունն ու կապտավուն ջուրը նրա համար նշան է, թե ինչ է անում յարը գետնի խորքում ։ Շուրֆերր փորված են իրարի հավասար հեռավորության վրա, քառակուսիներով։ Պողպատյա յարը այդ քառակուսիները կտրատում է, ապա բաժանում ավելի մանր մասերի. մոտերնում են բարձրացնող կրանր, քարի սղոցած կտորները մեքենան բարձրացնում է, օղում պտույտ անում և հսկա քարերը դարսում, իբրև աղյուսի կույտ։Դեռ նոր են' ջոլրֆերն էլ մոնտանսյորն էլ, բարձրացնող կրանն էլ և այն մարդիկ, որոնք աշխատում են և սովորում։Գործը դեռ լի մեծացել, քարհանքերը, ինչպես և հղկող ժամանակավոր գործարանը, որտեղ կարբորունդը և ադամանդյա սղոցները հղկում են տուֆը, կոկում այնպես, որ քարը ապակու նման ողորկ է դառնում։ Քարհանքը, ժամանակավոր գործարանն աշխատում են փոքրիկ էլեկտրակայանի էներգիայով։Շուտով Արթիկն էներգիա կստանա Լենինականից: Եվ երբ կառուցվեն երկաթուղու այն չորս գիծը կայարանից ճյուղավորվելով հասնելու են մինչև քարհանքերն ու ապագա մեծ գործարանը,— այն ժամանակ վիթխարի կաբել կրանը քարերը կբարձրացնի և շարժական կամուրջների վրայով կիջեցնի բաց վագոնների վրա, կդարսի և վագոնները կշարժվեն։ Երեկոյան, մի ընկեր, որ ղեկավարն է ամբողջ աշխատանքի և որն Արթիկ է եկել դեռ այն ժամանակ, երբ մի քար էլ չէր հանված, դիրեկտորի կաբինետում դարչնագույն թղթի վրա ցույց է տալիս այն ամենը, ինչ կա և ինչ պիտի լինի։ Սպիտակ գծերի ու հորիզոնականների այդ կծիկը նա հետ է տալիս հանդարտ ու վստահ։ — Ահա նոր կայարանը․․․ Չորս երկաթգիծ․․․ Այ այս մեկը մոտենում է մեր ժամանակավոր գործարանին, հրից մի քիչ ներքև գարնանը պիտի շինենք հսկա գործարան․․․ Մեքենաներն սկսել ենք ստանալ, մեծ մասն արտասահմանից է։