Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/461

Այս էջը սրբագրված է

Առիթից օգտվելով նա մի անգամ էլ է հիշեցնում գործի դժվարությունը։ Միության մեջ տուֆը լի մշակվել, արտասահմանում չկա։ Քարի մշակումն ամենից լավ Բելգիայում է գրված, սակայն այնտեղ էլ չկա տուֆ։ Բելգիայի գրանիտի և մարմարի մոտ 50 քարհանքերը միասին շեն տալիս այնքան քար, ինչքան պիտի տա Արթիկր եկող տարի։ Իսկ հնգամյակի վերջում Արթիկը պիտի տա. մի միլիոն խոր․ մետր քար։ Բելգիական գրանիտն ու մարմարը էժան շինանյութ չեն, նրանց շատ մեքենաները մեզ ձեռնտու չեն։ Տուֆի յուրաքանչյուր խորանարդ մետրը փոխարինում է հիսուն աղյուսի։ Եվ միայն գործի վիթխարի մասշտաբը հնարավորություն կտա արտադրանքն էժանացնելու։ — Ահա մեր ջրմուղը… Սրա վրա էլ բավական աշխատանք է թափվել: Մեզ ջուր հարկավոր է ոչ միայն կոմունալ կարիքների համար, ինչպես բաղնիսը, բնակարանները, այլև քարի հանման համար… ջուրը բերում ենք Մանթաշի ձորից,երևի լսած կլինես… Ու ժպտում է, երբ խոսքն ընկնում է ապագայի ծաղկանոցներին… փոքրիկ անտառին: Նա զուսպ ժլատությամբ միքանի խոսք է ասում այդ մասին, և ապա նորից անցնում դժվարություններին։ — Ահա Բրեմսբերգ գիծը… Հիսուն վագոն օղակ-օղակ պիտի վերի քարհանքերից իջնեն, քարր գատարկեն պահեստներում և նորից բարձրանան… Բրեմսբերգի նախատիպն ունենք… նորն ավելի մեծ վագոնետներ պիտի ունենա… Ահա մեր պահեստները, երկաթ գծերի միջև… էս շենքն էլ փուռն է… ահա ակում բը… շինությունների այս խումբը բանվորական բնակարաններ են… մի քանիսն արդեն պատրաստ է։ Ու նորից է անց կենում դժվարություններին։ Բանվորական որակյալ ուժի կարիքը մեծ է. տուֆի մասնագետ բանվոր չկա, պիտի պատրաստել աշխատանքներին զուգընթաց, որովհետև այլ վայրերում տուֆի մշակում չկա, ընդօրինակելը հնարավոր չէ։ Աշխատանքը նորանոր խնդիրներ է առաջացնում — Այ օրինակ էսպիսի բան․․․ Մենք չէինք նախատեսել, որ տուֆը բնական ճեղքվածքներ ունի.— և նկարում է թղթի