Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/462

Այս էջը սրբագրված է

վրա շուրֆը, նրա չորս պատը, ճեղքվածքները, որոնք դժվարացնում են միահավասար խորանարդներ ստանալ, իսկ այդ հանգամանքը կարող է թանկացնել քարը, եթե միջոցը չգտնենք… պիտի գտնենք և միայն մենք, էստեղ, տեղն ու տեղը…

Գյուղում կան մարդիկ, որոնք փնթփնթ ում են, թե քարամշակման ընդարձակում ը պիտի իրենց հողազոլրկ անի։ Դեպքեր են եղել, որ չարամտորեն ջուրը բաց են թողել, ճաապարհը քանդելու համար, փայտե կամուրջների գերանները գողացել են։ — Դրանք բոլորը գլուխ գալու բան են… մի քիշ թեթեվանանք, սկսելու ենք գյուղում աշխատանք տանել։ Վերջի վերջո մեր ռեզերվը շրջակայքի գյուղերն են։ Այ քեզ մի խնդիր էլ.— ու պատմում է, որ հնգամյակի վերջում տրանսպորտը կարող է բավական դանդաղեցնել քարի տեղափոխումը, եթե է ենինական—Թիֆլիս գիծը տեղ֊տեղ չլայնացվի։ — Նոր գիծ է Արթիկը, բայց մեծ գործ է... Եթե մենք տարին մի միլիոն կոլբամետր քար տանք, մոտ չորս հարյուր տարի կհերիքի այն պաշարը, որ ունի ուսումնասիրված ռայոնը… իսկ շատ տեղեր կան, որ դեռ հետազոտված չեն։ …Կես գիշերից անց է։ Դուրս ենք գալիս բակը՛֊ քնել է գյուղը֊ շները կենտահաչ են տալիս լուսնի վրա։ Հեռվում Լենինականի ճրագները թարթում են։ Ալագյազի պաղ քամին սլանում է դաշտն ի վայր։ Լեռան ձյունապատ գագաթը շողշողում է… իսկ ներքև դաշտում սպիտակին են տալիս երկաթգծի հողաբլուրը, նոր կայարանր։ Շուտով, շատ շուտով, շոգեմեքենայի մուխը կխառնվի Ալագյազի ամպերին։