Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/464

Այս էջը սրբագրված է

ՀԱՂԹԱԿԱՆ ՀԱՎԱՔԸ

Այնքան ոտքեր, այնքան անիվ ցամաք այս անապատը երբեք շեն կոխեր Հողերը մունջ են եղել, անբերք, և միայն վալրի կապաոի փշոտ թփերն են խոր խրել իրենց ջլուտ արմատները։ Հռնդացել է անտիրական քամին, ավազի շեղջակույտեր շիկացել են, և անապատի աբորիգենը' գորշ օձը, լիդել է կապառի դառը պտուղը։

Գուցե գլորվել է մոլորված մի սայլ, անիվներն ակոսներ են գծել ու քամին ավարել է ակոսների ծիրր։ Մարդը երկյուղով է անցել դեպի հեռվի կավե հքուղերը և երգել է մենակ մարդու տխուր երգը։

Հետո երկաթ գծերը կտրել են անջուր տափարակը, իրարից շատ հեռու շարել ստանցիոն տնակները' իրար նման, որպես երկու մունդիր։ Եղել կ քարե ջրամբար, պերրոնի առաջ դեղնած ակացի, տխուր զանգեր և գնացքը կարոտով ուղեկցող սլաքավար։ Եվ երբ թափառել է քամին, ավազով ծեծել տնակները, կայարանի կենվորները նույնպիսի երկյուղ են ապրել, ինչպես կավե հյուղերի բնիկները։

Այս տափարակներում ջարդվել է «հայոց եռագույնը», և սարսափահար մի ամբոխ, կոխկրտելով դիակներ, խուճապի մատնված փախել է, ինչպես նախիրը հրդեհից, փախել է հրկիզելով, ավերելով, ցամաք անապատում դեգերել են գաղթականներ, ծարավից նեղված խմել են աղուտի ջրերը, մայրը փորփրել է դառնահամ արմտիք, և փոսերի մեջ, անջուր հեղեղատներում մնացել են մանուկների կմ ախքնելւ' սպիտա՜կ,մարմար ոսկորներ, որոնց կույտերը ֆոսֆորյա լույսով առկայծել են ամայության մեջ, երբ տափարակի վրա խոնարհվել է աստղազարդ գիշերը։ իսկ տափարակը մնամ էր մունջ, անմարդաբնակ, մինչև այն օրը, երբ բարձրացավ կարմիր աստղը Արարատյան դաշ-