Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/465

Այս էջը սրբագրված է

տում, երբ այնքա՜ն ոտքեր, այնքան երկաթ անիվներ ակոսեցին, տրորեցին, և կապույտ բրեզենտավոր մարդիկ առաջին անդամ իջեցրին քլունգները նոր քաղաքի հիմքերի համար։ Լուսաբացին ելան բարձին սայլերը, ֆուրգոնները, զարդարեցին ձիերի ճակատը ուռենու թարմ հյուղերով, կարմիր փնջեր հյուսեցին ձիերի բաշին, մեքենաները յուղեցին,— գյուղերից կոլխոզներից ծայր առավ տոնական թափորը' անմիջական, անթումբ բամբակի դաշտերի միքով, բարդիների արանքով սայլերի ճանապարհով, խճուղով դեպի Սարդարապատ։ Շարժվեցին մերձարաքսյան գյուղերից, շարժվեցին երգելով, թմբուկով, նվագով...

Այս տափարակով երբեք այսքան առույգ, այսպես զվարթ ու հաղթական բանակ չէր անցել։ Նրանք չունեն արնոտված, գնդակներից խանձված դրոշներ, և ոչ մի ասեղնագործ գազան չի փողփողում դրոշների վրա։ Ուռենու անտաշ ձողեր են' ծայրին վճիտ կարմիրը, դրոշակակիրը զենք ու զրահ չունի. արևառ մարդ է, քամուց, անձրևից ծեծված։ Ու քայլում է, գլուխը բարձր, ձողն ուսին։Քամին խաղում է դրոշակի հետ, բաց գլխի մազերի հետ։Հա շչում է հոսանքի դեմ, որպես նոր առաջնորդ, հողի մարդկանց կոփված բրիգադիր։ Ոչ ամրոց են ավերել, ոչ հրկիզել են քաղաքներ։ Այս բանակը պայքարել է բամբակի անկախության համար, փշրել է դիմադրության թմբեր, պողպատյա խոփերով քանդել է հին կապիտալիստական հողատիրության ամբարտակը և որպես վարար հեղեղ ճեղքել է նոր հուն։ Նրանց մկաններով է սևացել անծայրածիր դաշտը, ուր բամբակի անեզր մարգերը հերոսական աշխատանքի, արիության ու պատվո էջեր են։ Փչում է հողմը թաց շնչով, բարդիներից կաթկթում է գիշերվա ցողը։ Այն մամն է, երբ ջինջ օդում բուրում է ճամփի եզրի փշատենին, երբ թանձր ճահճուտում արածում են արագիլները, խոնարհում գլուխները, իբրև թե ընթերցում են, ապա վեր բարձրանում և մի ոտքի վրա արձանացած դիտում չտեսնված երթը։ Ահա միացան երկու ճանապարհ, երկուսն էլ սևացած սայլերով, ֆուրգոններով, մեքենաներով։ Ողջունում են, կանչում,