Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/466

Այս էջը սրբագրված է

իրար են նետում ուռենու ճյուղերը, և հարյուրավոր աղջիկներ սայլերի վրա երգում են «Մանանի երգը»։ Փչում է հողմը, խաղում են մազերը, և իբրև կայծեր թրթռում են մազերի գունավոր ժապավենները Ինչքան մոտենում են կայարանին, այնքան ավելի շատ են միանում այդ վտակները, ձգվում է նրանց շղթան օձապտույտ, ոլոր-մոլոր, ինչպես պառկել է խճուղին ։ Կարծես ճանապարհ չի, այլ գետի սպիտակ հուն. ահա առաջին ալիքները իրար հրելով գալիս են' թմբուկներով, պղնձյա փողերով։ Ու չի երևում վերջը, հեռու է վերջը, սևին է տալիս, ինչպես Արաղի առափնյա բարդիների շարքը։ Հոսանքը կանգ առավ կայարանի առաջ։ Գունդերը, բրիգադները իրենց դրոշակներով, իրենց երգերով անցան գիծը, իսկ ֆուրգոնները, սայլերը, մեքենաները ծռվեցին ձախ, պտույտ անելու, որպեսզի կարգով շար ընկնեն շրջանակի վրա։ Իսկ մարդկային ալիքները լցնում են տափարակը, որ եզերված է կիոսկների, սպիտակ վրանների,փայտաշեն ծածկոցների և դրոշակազարդ սյուների շրջանակով,Գալիս են, գալիս հազարներ, գալիս են ու ցրվում դեպի կիոսկները, վրանները։ Ահա մի ամբողջ մսուր' իր սարքով,ահա փայտաշեն մի տնակ ճակատին գունավոր պլակատ այն մասին, որ 33 թվին ռայոնում անգրագետ մարդ չպիտի լինի։Մանտյորները շտապում են, դեռ բոլոր սյուներից ռուպորները չեն կախված, այնինչ բազմությունը կուտակվում է, ամբիոնից արդեն երգում են և խումբ-խումբ հավաքվում են սյուների շուրջը Շրջանակի կենտրոնում մեքենաներն են' տրակտորները,շարքացանները, ինչպես հեծյալ գնդի ձիերը զորահանդեսի ժամանակ։ Հեծվորները մոտերքումն են, նրանցից յուրաքանչյուրի աչքը մեքենայի կողմն է։Բոլորը ճանաչում են տրակտորները, գիտեն ով է տեղ բռնում։ Հարցրու ո՞րն է «Արտաշի տրակտորը», և քեղ կոլխոզնիկը կտա աստղաձև շար ընկած տրակտորների արանքում այն տրակտորը և դեռ մի քանի խոսք էլ կասի Արտաշի մասին, նրա վարը կպատմի, նրա «հունարը»։ Նրանք գիտեն