Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/467

Այս էջը սրբագրված է

տրակտորները, դիտեն Տորմիկի շարքացանը, և եթե աղջիկները բանեցնում են վիթխարի կալսիչը, այդ դեռ Հետաքրքիր է, որովհետև «մեր Աշխենը» համարձակ չի մոտենում արագ դարձող փոկերին։ Արևը բարձրանում է, շոգ է։ Վրանների տակ, ծածկոցների ստվերում արդեն տեղեր են գրավում։ Թիկն եմ տալիս մի գերանի և նայում եմ անցնող բազմության ոտքերին։ Երբ համրում եմ մինչև 58-ը, մտքումս ասում եմ' մի «տրեխավոր» և ապա նորից եմ շարունակում հաշվելը։ Ո ւր կորան տրեխները։ Օասլոգներ են, բոթեր, նույնիսկ դեղին կոշիկներ, իսկ կանանց ոտքին' բարձրակրունկ տուֆլիներ: Հազվագյուտ չեն մետաքս գուլպաները, սպիտակ, նոր հարթուկած բատիստը, վզին' կաշնե։ Համարյա բոլորը մաքուր ածելած երեսով են, ծոցում երևում է մատիտի մետադյա գլուխը։ Ես ուշադրությամբ եմ դիտում կողքիս վրանը, միայն մեկն է սպիտակ միրուքով նա գլուխը գրել է թևի վրա ու ննջում է։ Մնացածը երիտասարդներ են, տղամարդիկ։Տեղավորվում են ընտանիքով։ Ինձ մոտ նստել է մեկը, երկու երեխայի հետ։ Շորերը մաքուր են, շալվարի ծալքը մատնում է այն, որ զգեստը նոր է սնդուկից հանել։ Խոսեցնում եմ. նախկին գաղթական է, բարբառի հետքը դեռ մնում է։ նա փաթաթում է ծխախոտ. արծաթյա «կութին» մեկնում է ինձ և ծուխը պնչերից հանելով ասում. — Անուշ պյանի ռադիոնր… Իսկ ռադիոն կախված էր մեր գլխավերևը, վրանի գագաթից։ Վրանի տակ նստողների վրա նա մաղում է ուրախ երգ, ինչպես գարնան ջերմ անձրևը։ Ապա դադառում է։ — Միջում երկու հրոպե,— կրկնում է հարևանս և ապա երեխաների փոքրիկ ճակատից կոշտացած ձեռքերով սրբում քրտինքր։ Ականջիս հասնում է մի ուրիշ խմբի խոսակցություն։ Նյութը նոր կոմբինատի հիմնադրումն է։ Խոսում են խմելու ջրի մասին, մեկը Երևանից է ուզում ջուրը բերեն, մյուսը' Ալագյազի աղբյուրներից։ — Էդ ջուրն էլ որ բերինք, Զակավկազի մեջ էսպես քաղաք չի լինի․․․