Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/468

Այս էջը սրբագրված է

— Դահի լավ կապրենք,— վրա է բերում երկրորդը և ավելացնում,— էս բոլորը կոլխոզի վրա էլավ… Զվարթ աղջկա զրնգան ձայնը թրթռում է սյունից սյուն,վրանից վրան: Տարիքով մի մարդ իր զարմանքն է հայանում,որ Երևանից երգը այսքան պարզ է լսում։ — Տո հուստո՞ւց ա Երևան,— ծիծաղում է մեկը և մատը մեկնում դեպի ամբիոնը։— Այ տես… մեր Շոգոն է, Աբեթնակի աղջիկը։Մարդը չռում է աչքերր կրկնապատիկ զարմանքով։Հետո սուլում է գնացքը, թնդում է նվագախումբը։ Գալիս են Լենինականի դելեգացիան, տեքստիլը, նրանք, որոնք բամբակի սպիտակ քուլաները դարձնում են ծաղկավոր չիթ, հենց այս չիթը, որ փռփռում է աղջիկների հագին։Գալիս է մի ուրիշ գնացք' հարավից, Նախիջևանից։ Իրար հետևից փոշեթաթախ ավտոները իբրև գորշ թռչուններ հավաքվում են, շար ընկնում։Ոազմությունը խռնվում է։ Հազարամյա ավագն է խշշում ոտքերի տակ, կապարի թոփերը տրորում են նրանք, որոնք սյուների տակ, վրանների առաջ կլոր պարի րնդարձակ օղակներ են կազմել և թռչում են, օրորվում թմբուկի զարկով։ Մի անկյունը հիշեցնում է գյուղական տոնավաճառ։ Թափել են մրգեր' կողովներով, պարկերով։ Եռուզեռը բանկոոպի կրպակների առջև է. պայթում են մեկը մյուսի ետևից արզնու,գարեջրի շշերի խցանները, երբեմն Լլ շշերը։ Խմում են տեղն ու տեղը' շշերից, բոնով, գավաթներով։ Ոմանք կրծում են սառույցի թափանցիկ փշրանքներ, ոմանք էլ դեպի վրանների ստվերում տեղավորված կանանց ու երեխաների խմբերն են կրում գարեջուր, արդնի, լիմոնադ։Իսկ վրանների հետև մի այլ կյանք է։ Հանդիպել են իրար 30 երիտասարդ տղա ու աղջիկ։ Մի զույգ տարուբեր գնում են գալիս, կիզող արևի տակ, մի ուրիշը' ստվեր է արել թերթերով,երրորդը' ավելի հեռուն է գնում, հեռվի կապույտը, ուր տափարակը լեռնանում է և հասնում մինչև Ալագյազի փեշերը։Աղջիկը փրցնում է փշոտ թուփերից մի ճյուղ, մեկ մեկ փետում տերևները և երևի չի զգում, որ փշերը ծակծկում են մատները։