Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/469

Այս էջը սրբագրված է

Ուրախության մի ալիք անցավ վրանից վրան, խմբից խումբ։ Օտարոտի տարազով, զոլ զոլ շորերով, քոլոզներով ստուդիան է եկել,«Առյուծ Մհերի» թմբուկով։ Բազմությունը փլվում է նրանց կողմը, անանցանելի մի պատնեշ օղակում է նրանց, լռում են գյուղական դհոլները, ամբողջ դաշտում թրնդում է միայն ստուդիայի թմբուկը:

Հանկարծ ռուպորները ազդարարեցին միտինգի սկիզբը: Զինվորական նվագախմբի հաղթական հնչյունները խլացրին թմբուկի դղրդոցը, շողշողացին պղնձի լայներախ փողերը և բազմության գլուխն անցած փողահարները մոտեցան ամբիոնին։

— Ընկերներ։ Այսօր. Սարդարապատի ռայոնի կոլխոզնիկները տալիս են ռայոնի բամբակի ֆրոնտի հաղթանակների մասին։ Փշրելով դասակարգային թշնամու դիմադրությունը... լենինյան կուսակցության ղեկավարությամբ.․․ դեպի նորանոր հաղթանակներ...

Մենք խոսք ենք տալիս կատարելու և գերակատարելու 53 հազար հեկտար բամբակի պլանը...Մեր հակառակորդները՝ կուլակը, դաշնակը փորձում են պայթեցնել մեր կոլխոզները։ Նրանք անկյունից կրակում են մեր ակտիվ մարտիկների վրա, նրանք հրկիզում են... բայց մենք կփշրենք նրանց ոտնձգությունները...

Ծափերի տարափը հողմի նման փրցնում է ռադիոյի բառերր։ Ալեկոծվում է բազմությունը։ Մի խումբ բարձր աղաղակում է՝ ուռռա, և ինչպես որոտր՝ այդ կանչին արձագանքում են նորանոր խմբեր, ապա խուլ արձագանքը գնում է հալվելու հեռվում ։

Խոսում է երկրորդը, երրորդը ։ Ռադիոն նմանեցնում է ձայները, նրբին ելևէջներր ջնջում։ Այնպես է թվում, կարծես խոսողը մեկն է, մի հրամանատար, որ բանակի ցնծության աղաղակների տակ հաղորդում է տրոֆեյների մասին։

Հետո հանկարծ տիրում է խոր լռություն։ Չի շարժվում ոչինչ, ոչ ոք չի խոսում։ Լսելի է, թե ինչպես են ծփում դրոշակները։

Կարդում են կոլխոզնիկների հանդիսավոր երդումը, նոր հաղթանակների մրցականչը, ուղղված բոլոր կոլխոզնիկներին՝