Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/470

Այս էջը սրբագրված է

մինչև Մուղանի տափարակը, մինչև չքնաղ Աբխազիան , մինչև Ալպյան սարահարթները։ Ու գնում է այդ կանչը ռադիո ալիքների հետ «մինչև Հելեսպոնտ, մինչև ծովը Վրկանա»... Աղաղակները, ծափերը, ուռաները, փողերի հաղթական երդը միախառնվում են իրար, և բազմության ցնծությունը ելք է ստանում ... Բարդիների ստվերները երկարում են, սյուները գետնի վրա գծում են երկարաձիգ ակոսներ։ Վրանների հետևը թարմ հողի թմբեր են: Ելնում են վեր նրանք, որոնք բարձր ազդարարեցին, որ այդ օրն արարտյան հին տափարակում, հազարամյա մունջ հողերի վրա հիմնադրվում է սոցիալիստական նոր քաղաք:Դաշտ երի վրա իջնում է երեկոն... Վերա դառնում են ֆուրգոնները, մեքենաները։ Կոլխոզնիկները վերադառնում են ծանրախոհ, նոր հաղթանակների հոգսով։ Եվ լայնածավալ դաշտի վրա, ինչպես առատ անձրև, մաղում է աղջիկների հնչեղ երգը