Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/471

Այս էջը սրբագրված է

ԳՅՈԻՂԱՇԽԱՏԱՎՈՐԻ ՏԵՏՐԱԿԻՑ


Մութն ընկնելիս՝ մեկ-մեկ գալիս են գյուղխորհրդի անդամները։


— Դե՝, սկսենք,— հայտնում է ընկերս, որ ամբողջ օրը ոտքով շրջել է գյուղի դաշտերը, մեկ աո մեկ ցուցակ կազմել ցանած ցորենի ու բամբակի հերկի։


Նիստն սկսվեց: Նախադահում է գյուղխորհրդի նախագահը՝ Պողոսը։


Մեր նպատակն է ստուգել հողերի տարածությունը, հաշվել ազատ հողերը, տնտեսությանների թիվը և ըստ այդ տվյալների՝ տնտեսությունների վրա բաշխել 275 հեկտարը։ Տվյալներ պիտի քաղեինք հողամ ատ յանից, այսպես կոչված «լրլրացուցիչ ցուցակից», Պողոսի դավթարից, որ չդիտեմ ինչուծոցումն էր պահում, և... մնացածների հիշողություններից։


Լիտր առ լիտր հաշվում ենք ցորենը բազմաթիվ և բազմանուն տեղերում. aներքին չայիր», «ճամփի տակ», «Խարաբեք», «Ցուրտ հողեր», «Ղամշկուտ», «Բարսեղի տափ» և հազար ու մի անուններ, որոնք կազմ ում են Բյոթանլվի հողերի քարտեզը։ Հողամատյանը կազմել են 1923 թ։ նրանից հետո փոփոխություններ են եղել, մեռել են, ծխեր են հանգել, բամանվել են, ծնվել են, վերաբնակիչներ են եկել։ Եվ ծխերի փոփոխության հետ էլ փոփոխվել է հողամատյանը։ «Ղամշկուտի» 9 լիտրը, որ մատյանում դրված է Սահակ էյվազյանի անունով, այժմ դերձակ Համոյի ձեռքին է։ Իսկ Համոն 27 թվին է գյուղ եկել, ճշգրիտ հայտնի չի, թե քանի շունչ է։


Եվ նման բյուր փոփոխություններ՝ ջնջում, ավելացում։ Մեր ընտրած միջոցը խիստ դժվար էր, բայց միակը։ Միայն