Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/472

Այս էջը սրբագրված է

այդ կերպ կարելի է ստույգ որոշել, թե ով և ինչքա՜ն պիտի բամբակ ցանի։ Եվ ինչ տարօրինակ, չլսված, շատ անդամ անհասկանալի անունների ենք հանդիպում... «Կակաոս Ռուփյան»... «Ղանդիոս Սհակյան» կամ, ինչպես գյուղում են ասում, թոփալ Ղանդո: «Պիոն Խաչատրյան»... Այրի կին է, ունի երեք տղա' 16, 10 և 7 տարեկան. անունները Մանթաշով (մեծը), Լիազոր (ծնվել է 19 թ., երբ Դաշնակցության պարենավորման լիազորները գազազել էին) և Լենտրոշա։ Մեծի անվան արտահնչումը շրշապատը ձևակերպել է «Մանթաշ», իսկ ցուցակում մնացել է հինը։

— Դրա անունն էլ պիտի փոխվի,— տրտնջում է Պողոսը, կարծես անհաշիվ հոգսի ու պարտականության շարքում այդ էլ իր տեղն ունի։— Գաղափարի պակասությունիցն Պիոնին քանի անգամ ասիճ խառնի' կարմիր կնունքին, թող էթա… — Տո, անունն ի նչ նշան։ Ասա ինքը նոր ծրագրով շարժվի,— պատասխանում է մյուսը։ — Գարեգին Ռվազյան,— կարդում եմ;— Տորենը քանի՞ հեկտար է… Անսպասելի կերպով տիրում է, ինչպես ասում են, գերեզմանային լռություն։ Լսելի է, թե ինչպես լամպի պատրույգը ծծում է. նավթը։ — Էդտեզ մի քիչ սպասի,— դանդաղ ասում է մեկը, որին դռան մոտ թիկնելու պատճառով, մինչ այդ չէինք նկատել։ Եվ առաջ է գալիս, ծխախոտը սեղանի ծայրին դնում ու սառնասրտությամբ, ինչպես դատավճիռն են կարդում, բառերը հատ-հատ արտասանում. — Սա որ կա, մեր գյուղի ամ ենապերվի կուլակն ա... Մինչև անդամ ես կարող եմ ասել, որ էվելի մեծ մասշտաբի կհարմարի։ Դրո՞ւստ ա, թե չէ, ընկերներ,— դիմում է նա։ Եվ հոգի միանգամից արձագանքում են, — Դրուստ ա... Իսկ նա ոգևորված շարունակում է. — «ներքին շայիրը» ցորեն ա, «ճամփի տակը» ցորեն ա,— էդ 65 լիտրէն որ հիմա կարդացիք, էն Պիոն Խաչատրյանի հողերը կիսու ցանել է ցորեն․․․ Փօկի «Բարսեղի