Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/473

Այս էջը սրբագրված է

տափը կիսու ցանել է ցորեն... Դե քցի չոտքը, տես 120 լիտրը թամամեց, ինքն էլ նաֆար։ Ուրեմն թե պիտի Երևանոլ բազարումը փութն օխտը մանեթով ձախի։ Հա, էն սոլոյի հողը ցորենա… էլ ո՞րն ասեմ։ Ինքն էլ պատերի տակը նստած սրան֊նրան ծաղրի տակ ա քցում, թե չքավորի կնկա ջանը դուրս գա չանաք անելով։ Էդպիսի հակահոգին ա… բաս։ Եվ նորից քաշվում է տեղը։ Մյուսներն արտահայտվեցին։ Աոաջինի ասածը կարծես շեշտակի հարված էր։ Լեզուները բացվեց, կարծես ավելի կողմն որոշվեցին։ Նույնիսկ մեկը պահանջեց, որ արդեն ընթերցած ցուցակը վերանայվի։ — Տո նրա արարքը մինչի չուս պատմես, չի վերջանա… էն ի՜նչ աղվեսն ա, գիտո՞ւմ ես... նրա պոլի տակը քանդես, հավատա, որ էս րոպեին էլ ոսկի կգտնես։ Դո՞ւք ոնց եք ճանաչում նրան… Շարունակում ենք ընթերցումը։ — Մկրտիչ Աստվածատրյան,— կարդում եմ ցուցակը։ — Էս ո՞վ է,— հարցնում է Պողոսը։ — Մկրտիչ Սարդսյան կլինի,— ուղղում է «անարխիստը»։ — Նա էլ կա,— պատասխանում եմ և սպասում, որ մարդիկ մոտենան ու գտնեն։ Առաջին դեպքը չի: Ոմանք որ անունով են գրված, ոմանք պապի, ոմանք էլ' պապերի պապի։ Մի եղբայրը Հոր անունով է, մյուսը' պապի: Կանայք կանճ հայրական ազգանունով, այնինչ նրանք ամուսնացել են, ազգանունը փոխել: Եվ ընդհակառակը. աոաջին ամուսնության ազգանունը այժմ չկա, քանի որ երկրորդ անգամ է ամուսնացել։ Ազգանվան փոփոխությունը կախված է եղել և գրողից• Եվ վերջապես, ինչպես Քյոթանլվում, այնպես էլ բոլոր գյուղերում, իսկական անվան հետ ոմանք'ունեն և' ավելորդ անուն, և ազգանուն։ Հսան րոպե մենք կորցրինք, մինչև կարողացանք ստուգել, թե ով է Գևորգ Օհանյանր: Ոանից դուրս եկավ, որ նրան կոչում են «Ծուռ բոշա»։ — Հր՞, գտա՞ք,— հարցնում եմ։ — Տո, ջանըմ, էդպես մարդ չկա մեր գեղում․․․