Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/474

Այս էջը սրբագրված է

— Խաչոյենց թազա փեսեն չլինի՞,— մոտ զալով հարցնում է մեկը։

— Տո, նա որտեղի՞ց Աստվածատրյան...

— Էհե՜յ,— բղավում է դռան մոտ կանգնածը,— Ասոյի Մկրեն է, Մկրեն... Պողոսը ձեռքը ճակատին է խփում.

— Վայ, Մկրե.. ո՜նց էի մոռացել... Արդեն հոգնել են։ Մի քանի հողի կիսամթում, գլուխներր սեղանին, մուշ-մուշ քնել են։ Ճրագում նավթը հատնում է, բայց պիտի ցուցակները կազմել, ստուգումը վերջացնել, որպեսզի վաղը որոշենք, թե ով ինչքան պիտի բամբակցանի։

Շարունակում ենք ցուցակի ստուգումը։ Հանկարծ դուռը թափով բացում են, դուռը չրխկոցով կպչում է պատին ու հետ գալիս։ Քնածները զարթնում են։

— Էս ի՞նչ ժողով ա,— գոռում է աչքերն արնոտ մեկը, գզգզված, ծվենները կախ շինելն ուսին։ Եվ առաջանում է.— ձեզ ո՞վ ա կանչել... էս ինչ եք անում։ Հազիվ է ոտների վրա կանգնում։ Սեթոն ուզում է մոտենալ: Արգելում ենք։

— Հին ռեժիմի ժամանակնա, հը՞, խոսե′ք, է ... Սեթոն չի կարողանում զսպել իրեն։ Հարբածը փորձում է խփել նրան։ Պողոսը տեղից վեր է թռչում: Ներս է մտնում երկրորդը ու բարակ, ներքին սարսափից կետ-կետ ձայնով բոռում է.

— Մեզ մորթեցիք... Մեզ մորթեցիք.— գոռում է ու ասես ինքն էլ իր ձայնից վախեցած, քարացած նայում է մեզ։

— Ինկերնե՜ր և չքավորնե՜ր... Չքավոր գյուղացիներ...Ես ձե՜ր... Չքավորներ և ինկերներ...Առաջին հարբածին մի կերպ դուրս են անում։ Իսկ երկրորդն ինքն է գնում և մրթմրթում.

— Ինկերնե՜ր,,. և չքավորնե՜ր... Դուրս ենք գալիս բակը։ Մի քանի ստվեր իսկույն պահվում են եկեղեցու պատի հետևում։ Կտուրի վրայով թփթփալով մեկը վազեց և թռավ ներքև։ Նա երևի ընկավ փափուկ աղբակույտի վրա, որովհետև ընկնելու ձայնը չլսվեց