Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/475

Այս էջը սրբագրված է

— Լա՛վ, գնա՜նք… — Տեսա՞ք, որ ասում էի կդժգոհ ե՛ն,— վրա է բերում մեկը։ նա չի կարողանում իր ներքին հրճվանքը զսպել։ Նրանք,այն երկուսը, որ ներս մտան, զարմանալի նման ին իրար։Երկուսն էլ նիհար, մաշված, երկուսն էլ պատառոտված շինելով, մեկը կեպին գլխին, մյուսը' աղտոտ թաշկինակով։Առաջինի մի կողքը ցեխոտ էր. երևի ընկել էր փողոցում։ — Ո՞ւմ մոտ են եղել,— հարցնում է Պողոսը իր արեվանին։ — Իբր թե չե՞ս իմանում,— կշտամբում է հարևանը։ — Լա՜վ, հետո կպարզենք… Առայժմ պատահածի արձանագրությունը կազմի… — Շրա՜խկ,— և փշրվում է մի պատուհան, ապակին զրնգում է։ — Խրճիթն էր,— կանչում է Սեթոն ու դուրս թռնում։ Մոտակա տներում շները հաչում են։ Հեռվից լսվում է սուլոցի ձայն։ Մութն է։ ճրագը Պողոսի ձեռքին գողում է։ Մոտենում ենք խրճիթին։ Զարդել են պատուհանը, ապակու կտորտանքը թափված են գետնին, ներսը։ Չթրծած աղյուսի կտոր է ընկած պատի տակ։ Զար չի երևում։ Գուցե փայտով են խփել կամ բռունցքով։ — Թե մի կպարզեմ ո՛վ է ր…— զայրանում է Պողոսը։ — Մի ամիս չկա շուշեքի քցելուն,— ասում է մեկը և տնտղում մյուս ապակիները։— էս մեկն էլ ճաքել է… — Էդ կար… էդ քցելուց էդպես եղավ… Քիչ հետո նորից ենք շարունակում աշխատանքը։ Էլ ոչ ոք չի քնում։ Այդ պատահարը սրում է նրանց միտքն էլ, լսողությունն էլ։ Ավեչի արագ ենք թերթում մատյանը, մարդկանց ավելի հեշտ ենք ճանաչում։ Մոտ 200 հեկտար «տեղ» արդեն արել ենք… Աքլորները կանչում են։ Միայն պատրույգի նավթն է վառվում։ Խաչիկը հավաքում է մատյանները, մեր ցուցակները, և դուրս ենք գալիս գյուղխորհրդից։

  • * *

Մութն է։ Իսկ Սեթոն գնաց ու չեկավ։ Կոմսոմոլի շաբաթօրյակը...