Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/476

Այս էջը սրբագրված է

Երեկոյան Խաչիկն ամեն ինչ կազմակերպել էր։ Հայտնի էին ջոկերը, ղեկավարները. յուրաքանչյուր ջոկ գիտեր, թե ո'ր չքավորի բամբակի ցողունները պիտի հավաքի, ոլր պիտի թափեն աղբն ու մոխիրը։ Առաջին երթն էր, որին պիտի հաջորդեր ավելի հզորը, ավելի բազմամարդը: Այն եռուզեռը, որ նկատելի էր ու սկսել էր ալիքի նման բարձրանալ, առաջին ելքն էր գտնում այդ պարզ, անպաճույճ թափորով: Գնացին երգելով, կատակներով, գնացին' տղա ու աղջիկ, հանաքով ու ծիծաղով։ Գնացին և իրենց հետ տարան մի խումբ «անկուս» պատանիների, մեծահասակ պիոներների, դպրոցի աշակերտների։ Մի քանի երեխաներ, ցեխը կոխ տալով, վազում էին երթի հետևից։ Առավոտ յան դեմ գյուղ եկավ մի «Ֆորձոնտ էլ։ Եկավ ու խոփերը բարձրացրած, բազեի նման սլաց փողոցով, նրա ծանրությունից փայտե կամուրջն օրորվեց, բենզինի ու նավթի ծուխ շպրտեց աթարի դեզերին, ցեխե պատերին ու սլացավ դեպի չիմանը, ուր երկու տրակտոր պտտվում էին իրար հետևից րնդարձակ տափարակում, պտտվում, ինչպես հիպպոդրոմում ձիերը և սև ակոսներ էին գծում։ Մի տրակտոր էլ։ Այդ նշանակում է' օրը մեկ ու կես հեկտար ցել։ Եթե տասն օր արև անի' 15 հեկտար։ Pայց մենք երկուսն էլ ունենք։ Ու պիտի նորերը դան, մի ամբողջ կալոն, պիտի գա ծանր <րԿելսրՁ, որի լայներախ խոփերը ամենակաըծր տողն էլ թեթև են շրջում։ Պիտի գա տրակտորների կալոնը, «Ֆորձոն»-ներ ու ծանր «Կելսը». սակայն արև է ու դեռ չկան։ Իսկ յուրաքանչյուր օրը վճռական նշանակություն ունի մեր պլանի Տամար։ Եթե հանկարծ ձչունի, հողերը կմնան խոպան, գարնանը չենք հասցնի և վարը, և ցանքը։ Հարկավոր է գութաններն էլ տանել։ Մոտենում ենք գյուղխորհրդին։ Հավաքված խոսում են նրանք, ովքեր երեկ կային։ Նոր դեմքեր էլ կան։ Արդեն տեղեկացել են մեր աշխատանքի մասին։ Գյուղխորհրդի անդամներն են պատմել, կոմերիտականներն են ագիտացիա արել տներում, իրենց բարեկամներին ու ծնողներին համոզել, որ բամբակի կոնտրակտ կնքեն։