Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/477

Այս էջը սրբագրված է

— Ուրեմն մեզ էլ պրծում չկա, էլի,— ասում է Պողոսը, գրպանից հաց հանելով։ Նրա աշխատանքը շատ է։ Գետափի ամրացման համար ամեն օր պիտի 20—25 բանվոր տա, պիտի տեղավորի տրակտորիստներին, գյուղական ճանապարհների և կամուրջների Նորոգման գործին պիտի Հետևի և սովորական կարգով Քյոթանլվի պես վեց գյուղի առօրյային րնթացք տա։ Պողոսն անլվա է, ոտքերը բոպիկ։ Ցեխոտ չուստի վրա կախվել են վարտիքի կապերը։ — Դուք սկսեք,' մի ես տեսնեմ ինչ արեց կատարածուն...Եվ չուստերը շլոփ-շլոփ քաշ տալով, գնաց կոոպերատիվի կողմը: Բակը մտավ երիտասարդ մի աղջիկ, հնամաշ վերարկուն ուսերին. նրան հետևում էր մի ծեր կին։ Երբ շրջվեցինք նրա կողմը, աղջիկն ամաչեց, կարմրեց։ Նա կաղում էր. գուցե դրա համար կաս-կարմիր եղավ նրա երեսը։ Ապա մոտեցավ ու, գլուխը վեր բարձրացնելով, շեշտակի նայեց մեղ։ — Սրան էլ գրե՜ք... Սրա նման մեր գյուղում բամբակ ցանող չկա... — ձրանուշ, մեռնես դու... էլ քանի Հոգու բերիր։ — Չորսը,— պատասխանեց նա ու հանդիմանական շեշտով ասաց. — Բա ամոթ չի", որ շրջանի մեջ ամեն տեղ մեր գյուղի վատությունից են խոսում։ Նրա աչքերը բոցկլտացին։ Աղջիկը ձեռքերը խրել էր վերարկուի գրպանը, կարծես ձեռքում մի ինչ-որ բան էր պահել։ Զգացի, որ առանձին մի բան է ուզում ասեւ, գուցե թուղթ է գրպան ում: Ընկերս հասկացավ ու բակում կանգնածների հետ ներս մտավ «կանցելարը»։ Պառավն էլ գնաց։ Սեթոն տրակտորի մոտ սպասում է ձեզ... Գյուղից դուրս, կամուրջի մոտ, մի փոքրիկ տնակից դեմ հանդիման ելավ Հրանուշր։ թարմացա։ Ի՞նչպես էր նա այդքան ճանապարհը կտրել ինձանից շուտ։ — Սեթոն հրես կգա... ներս մտեք,— ասաց նա։ այդ «ներս» նոր ու փոքրիկ խրճիթ էր, եղեգնածածկ կտուրով։ Մի կին կռացել էր օրորոցի վրա։ Օջախի մոտ չո-