Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/478

Այս էջը սրբագրված է

քել էր մի 4 — 5 տարեկան տղա: Ներս մտնելիս նա նայեց ինձ և էլի առաջվա դիրքն ընդունեց։ Խրճիթի կահկարասին պարդ էր, բայց մաքուր։ Հասարակ թախտի վրա փռված կր նոր գործած կարպետը։ Այդ տունը, փոքրիկ բակը, շատ նման էր այն հնձանն երին, որ հազվագյուտ չեն ըն դարձակ այգիներում ։ — Էս իմ քույրս է,— ասաց Հրանուշը, թախտին նստելով։ Նրա շարժ ու ձևի մեջ անսահման պարզություն կար և համարձակություն։ Նա խոսում էր, ինչպես հին ծանոթի հետ։ Եվ առաջին խոսքից իր ուրախությունը հայտնեց, որ մենք պինդ ենք բռնացրել»։ — Որտեղի՞ց իմացար... — Խաչիկն էլ ասաց, Սեթոն էլ։ — Դու կոմ երիտ ակա՞ն ես։ — 28 թվից... — Ինշո՞լ շաբաթօրյակին չես գնացել,— հարցրի և հանկարծ հիշելով նրա կաղ լիՆելը, իսկույն խոսքս դարձրի* — Սեթոն ե՞րբ է էս օթախը շինել... — Մի տարի չկա,— պատասխանեց Հրանուշը: Նա կարմրել ինչպես բակը մտնելուց Տիրեց լռություն։ Ես ուզում էի մի կերպ նրան սիրաշահել, բայց հենց այդ րոպեին Սեթոն ներս մտավ։ — Հրանուշ, չայնիկը դնեիր էլի օջախում,— և դառնալով ինձ,— բարի լուս... Հրանուշը վեր կացավ։ — Ես թեյ խմել եմ, Սեթո։ — Դու խմել ես, ես չեմ խմել,— ծիծաղելով ասաց նա, պսպղացին առողջ ատամների զույգ սպիտակ շարքերը։ Դի'ր, ախչի...— ու կնոջը դառնալով, ասաց.— Ուտելու բան 30 չկա՞... Սինը կռացած տեղն սկսեց արադ օրորել երեխային — Սեթո', կանչե՞լ ես ինձ... — Հա, Հրանո ւշ, հայաթի դուռը դիր Ու մոտիկ նստելով, ասաց. — Գիտե՞ս, ես իրիկունը խի դռան մոտն էի կանգնել։ — Չէ'.