Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/479

Այս էջը սրբագրված է

— Ես գլխի էի, որ էդպես մի բան պիտի լինի… Դե, օտար չես, քեզ կարելի յա ասել։ Էն Ռվազյանը, որ ասում էինք իրիկունը, նա էստեղի հակաների պլխավորն ա… Ժողովում շատ բան չէր կարելի ասել… Դու տեհա՞ր, որ նրա անունը տալուց, քարտուղարը մի տեսակ ռանգը փոխեց։ — Աչքիս չընկավ։ — Հա, էդպես եղավ… Իմ տեղը մութն էր, ձերը լույս։ Լամպը ձեր աոաջին էր, կարող ա, որ չտեսնայիր։ Ես իմանում էի, որ գալու են, համա ուզում էի իմ աչքով տենայի… Որ դուրս եկանք եկեղեցու մոտ, շվաք տեհա՞ր։ — Տեսա։ — Էն հենց ինքն էր։ — Ո՞վ։ — Ռվազի թոռն, ո՞վ… — Սեթո՛, գուցե սխալ ես…— Սեթոն պռոշը ծպացրեց, գլուխն օրորեց։ — Ինչ որ քեզ ասում եմ, հաշվի, թե աչքովդ ես տեհել… Ես հավատարիմ մարդ ունեմ… — Որտե՞ղ։ — Նրանց միջին: Էն նմուտում խաբարը կբերի։ — Ո՞վ է։ — Նրա բատրակը' Կոլոն։ Ինքը եզիդի յա, համա հայերեն ինձանից լավ ա իմանում։ Դուք հլա չեկած, ես արդեն իմանում էի, որ գալու եք… Քո անումդ չէի իմանում, համա Խաչիկին, մեկ էլ էն գյուղատնտեսին գիտեի։ Հետաքրքրությունս արդեն փոխվում էր զարմանքի։ Հրանուշը կռացել էր օջախի վրա, նայում էր սևացած թեյամանին։ — Դուք որ շրջանումն եք եղել, նա էլ է էնտեղ եղել… Իրիկունը կանչել է մի քանի հոգի։ — Շատվո՞ր են։ — Մեր գյուղում 4 — 5 հոգի են… Ուրիշ տեղից էլ են գալի։ Մի եզիդի շեյխ կա, նա ամիսը երկու ոտք գալիս ա… Բուրդ ա բերում, պանիր, ոչխար… Նրանք աշնա են։ — Գիտեմ, գիտեմ… — Ոնց որ ես ու դու.— Սեթոն նորից ժպտաց։— Հա, Կոլոն