Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/480

Այս էջը սրբագրված է

լավ չի լսել, բայց ասում ա՝ շատ են խոսել, մինչի աքլորականչը համարյա թե նստել են։ — Էն ո՞վ քար խփեց պատուհանին,— անհամբեր հարցրի ես — Ինքը։ — Ռվազյա՞նը» — Հա։ — Բա ի՞նչ իմացար։ — Էդ խոսքին եմ գալի: Երեկ կանչում ա բողազից խեղճ մի քանի մարդու. մինը մեր Սհակին.— ինձ էլ ազգական ա հաշվում, մինն էն Գաբոյի տղին, էն որ առաջինը մտավ, ուզեց էլ ինձ խփի...

— Ո՞վ, Սեթ,— սրտնեղած հարցրեց Հրանուշը։ — Գաբոյի տղան... — Կանչում ա, թե գոմի կտուրը քանդված ա, օգնեք, որ սարքեմ. դրանց լավ խմացնում ա... Որ տաքանում են, թե շրջանից մարդիկ են եկել, չքավորների տները գրում են։ Ո՞նց թե՝ ես դրանց ըսենցը, ընենցը... Մեր Սհակն էլ շաշ ա, կատարը տաքացավ թե չէ, էլ լեզուն չի պահի։ Գալիս են, որ խանգարեն... վերջը տեհար ինքդ։ Իսկ իրանք հեռու են կանգնում... Մենք որ ներս ենք մտնում, ինքը մոտենում ա, շուշեն ջարդում։ Քարով չի խփել, ձեռքի փետովը.․․

— Քեզ ո՞վ ասաց։ — Կոլոն, ո՞վ։ Մինը շվացրեց... լսեցիր։ — Հա։ — Էն Կոլոն էր... Ուրեմն թե՝ զարթուն եմ, էլի... — Նրա սովորցրած խոսքերը քեզ ո վ ասաց, Սեթո։ — Ինքը, Սհակը... Ես որ դուրս եկա, վազի դեպի կամուրջը։ Ասի աչքովս տեսնեմ։ Տեսա... Կոլոյի քեչեն էլ քցել էր ուսին։ Սհակը պատի տակ մեկնվել էր... Ես եմ նրան տուն տարել։ Մի լաց էր լինում, ո՜ր,— ու քահ-քահ ծիծաղեց։— Գոռում ա տանը՝ «ինկերներ և չքավորներ».․. Գոռում ա ու կրծքին խփում։

— Զահրումար խմի թողզայրացած բացականչեց Սեթոյի կինը, թախտին փռելով երեսսրբիչը, որ սփռոցի տեղ էր ծառայում: