Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/481

Այս էջը սրբագրված է

— Ես ուրիշ բան եմ ասում, էդ գլխավորը չի,— ասաց Սեթոն, երեսսրբիչի ծոպերը հարդարելով։— նրանք խորհրրդում մի մարդ ունեն, գլխի չեմ, թե ով ա — Ինչի՞ց գիտես, որ ունեն։ — Ինչ որոշեն, ինչ խոսան' էն ա նրանց ականջում։ — քարտուղարը չլինի։ — Չէ', նրա գալուց առաջ էլ կար էդ կապակցությունը... Ես ուրիշի վրա եմ կասկածավոր։ — Ո՞ւ։ — Հաստատ իմանամ, հետո,— այնպես ինքնավստահ ասաց նա, որ կարծես կասկածի հետք անգամ չէր կարող լինել… որ պիտի իմանա վաղ թե ուշ։Հրանուշր թեյամանը մոտեցրեց։ Ես վեր կացա գնալու: — Մի ստաքան խմի, հետո... Հրանու՛շ, տես հո մարդ չի՞ երևում։ Հրանուշր բակի դռնակը բաց արեց։ ―Չէ': — Հենց կիմանաս թե վախից եմ էսպես... Չէ, զգուշությունը լավ բան ա։ Նրանք էլ շատ հարիֆ են' իմանան, թե ով ա նրանց սեկրետր գողանում... էհ, վերջը ղրանց վեր ենք , քցելու, համա մի քիչ չարչարում են... Կես ժամ հետո ես գյուղխորհրդումն էի։ — Ա մարդ, էսքան ուշանալ կլինի՞,— հանդիմանեց գյուղատնտեսը։ Տես ինչքան պայմանագիր եմ կնքել,— թղթերի կույտը ցույց տվավ Խաչիկը։ — Դաշտումն էի… «Կանցելարում» տեղ չկա. Իրար հրմշտկելով մոտենում են Խաչիկի սեղանին։ Ծեր, ջահել, կին ու տղամարդ։ նրանք, որոնք գրվել են, դուրս չեն գալիս։ Մեկն սպասում է տեսնի իր հարևանը քանի՞ լիտրի պիտի գրվի, որպեսզի հանդիմանի կամ զայրանա, եթե իրենից պակաս գրել տա, մյուսն աչքը գրել է ֆոնդի հողին, սպասում է, որ այդ մասին «առանձին» խնդրի. երրորդը՝ որովհետև դուրսը ցուրտ է, գնալու էլ տեղ չունի։ Համոզում եմ, հանդիմանում, զայրանում, ծիծաղում։ — Պարթև Աբրահամյան,— կանչում է Խաչիկը։ Լռում են հեկեկում է մի կին' չորացած, մաշված... Խաչիկը ցուցակում