Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/482

Այս էջը սրբագրված է

կարդաց նրա մահացած որդու անունը, ինչպես դրված էր հողամատյանում, երբ նա էր ծխի գլուխը։Մայրը գլուխը շրջում է պատին, անձայն հեկեկում, սև գոգնոցի ծայրով աչքը սրբում։ Ու շշնջում է.

― Քոռանաս, աստված… Աչքդ նրան տեհա՞վ։

― Անցածն անցել է, մե′րս… Հանգստացի′ր,— ասում է Պողոսը։

Այս խոսքից մոր հեկեկանքը սաստկանում է։ Նա էլ չի կարողանում իրեն զսպել, երեխայի նման «Պարթև» կանչելով դուրս է գնում, թողնելով և′ բամբակը, և′ պայմանագիրը։

— Զարմանալի բանա Չորս տարին թամամեց, էլի անունը տալուց էսպես փլվում է,— մռմռաց մեկը։

— Դրան մոր ջիգար են ասում, է ,— վրա բերեց մյուսը: — Տուր ինձ նրա պայմանը, ես կտանեմ նրանց տունը,— ասում է մի երիտասարդ։ Մոտենում են երկու պ առավ կին.

— Գրա ինձ,— ասում է մեկը։ — Ոչ ընկեր Խաչիկ, դա դիդա՞ս ինչ պառա՜վ ա... — Դրա նման բամբակը բեջարող չկա: Հերու մրցանակ ստացավ:

— Ինչքա՞ն գրեմ։ — Վաթսուն լիտր,— հանդարտ ասում է նա։ Մի քանիսը գարմացած բացականչում են.

— Ա՜յ պառավ, հեկտար ու կես բամբակ կարա՞ս ցանի... — Էս ոսկի ձեռքերով,— ասում է ու ձեռքերն իրար տալիս։ Ծիծաղում են։ Մաշված, մաքաոված ձեռքեր են, չորացած կաշի ու ոսկոր: Ով գիտե՝ քանի՜ հազար փութ բամբակ են մշակել այդ «ոսկի» ձեռքերը։ Մյուս պառավը նրանից քիչ է վերցնում:

— Հերիք է դրան... ոտները քամոտ են...— ասում են Խաչիկի մոտ կանգնածները։ Բայց պառավը մի պայման է դնում, որ իր հողը գութանով վարեն։

— Ինչի՞ — Չեմ ուզում: Օրես դենն ինձ սազ չի էդ մաշինեքերը ...— Ծիծաղը վեր է ածվում հռհռոցի: Առաջին պառավը հանդիմանում է.