Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/483

Այս էջը սրբագրված է

— Գութնվորին մի շալ լավաշ, մի ղազան փլավ լավ ա՞, հա՞...

— Էդպես ա կարգը։— Մյուսների հռհռոցը նրան այնքան չզայրացրեց, որքան առաջին պառավի այդ խոսքը։Ու ձեռքը ձեռքին խփելով ասաց.

— Բրինձն էլ իստակել հազրել եմ... քեզ ի՞նչ։— Հռհռոցը սաստկացավ։

— Պառավները կռվան... Տո, կպան իրար, կանչեց մեկը։

— Շնորհակալ եմ,— ասաց ու հեռացավ պառավը, պայմանագիրը գոտկալի տակ պահելով:

  • * *

... Այսօր եռյակից դրություն ստացանք։ Ժամը 12-ին տրակտորների կալոնը պիտի մտնի Քյոթանլու։ Գրել են, որ աշխատանքը մյուս գյուղերում էլ հաջող է։ Նորից են հիշեցում, որ համայնական ժողովում չմոռանանք սոցիալիստական մրցության պայմանագիրը կնքելու։ Պիտի գան հարևան թուրք գյուղից։ Ուղարկել են և լրագրեր... Թեկուզ խրճիթն ստանում է, բայց գալու օրից թերթին չենք նայել։ Եռյակից դրում են, որ շուտով կենտրոնից մեր շրջանն է գալու բանվորական բրիգադը...

Հաշվեցինք մեր աշխատանքը։ Ութ գութան երեք օր է 20 վարում են... Տրակտորները բավական տեղ ցել են արել։ Նրանցից միայն մեկը կեսօր չի աշխատել՝ բոլտը կոտրվելու պատճառով։ Հինգ օրում 29 հեկտար վարել են։

— Նու 30 ասենք... 44-ն էլ կար... 74։— Եվ Խաչիկը տոկոսն է որոշում։

Հրանուշր երեկ գնաց. նա սովորում է շրջանի յոթնամյակում։ Շաբաթ օրերը գալիս է, մի օր մնում, մյուս օրը վեց օրվա հաց շալակին դնում։ Եթե սայլ է պատահում, նստում է։ Գնում է՝ մեր եկած ճանապարհով, բամբակի դաշտերի և կանաչ արտերի միջով... Ուրախ գնաց և ափսոսաց, որ չի տեսնելու տրակտորների մուտքը Քյոթանլու։

— Եկան, եկան... Երեխաները վազեցին առաջ։ Հրապարակում խմբված ժողովուրդն առաջ շարժվեց։ Երևաց առաջին «Ֆորձոնը», հետո