Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/484

Այս էջը սրբագրված է

երկրորդը, երրորդը, չորրորդը… վեց «Ֆորձոն : Իսկ ամենից վերջը' ծանր «Կեյսը», նոր խոփերը վեր ցցած,վեն։ Փրփփրթում էին տրակտորները, ու նրանց աղմուկի մեջ որոշակի կարելի էր ջոկել «Կեյսի» աղմուկը, ասես փնթփրնթոլմ էր, որ իրեն ամենից վերջ'» են պ$ել ու զայրացած պահանջում էր խոպան ու կարծր մ и ահ ող, որ ցրիվ տա, փշրի… Ժողովր հրապարակում եղավ։ Մարդիկ նստոտեցին տրակտորների վրա, հենվեցին նրա անիվներին։ Ու երբ հարևան հյոլղի պատգամավորներն եկան, ժողովր վերածվեց անպաճույճ, անզարդ միտինգի: Երեկոյան դեմ տրակտորներն անցան հրապարակով, մտան կայանի բակը։ Հողե պատերը դողում էին նրանց թափից։ «Կեյսը» թևով դիպավ ավերակ պատին ու փլցրեց մի շերտ, որ խանգարում էր նրա երթը…