Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/485

Այս էջը սրբագրված է

ՄԱՐՄԱՐԻ ՏՈՒՆ ԿԱՌՈՒՑՈՂԸ Երբ առնում եմ գրիչը նկարագրելու իմ հանդիպումը մի սքարզ կոլտնտեսականի՝ Հայրոյի հետ, որի նման հարյուր հազարներ կան մեր երկրում,— պատմելու և մեր զրույցը երբ, ինչպես ասում են, վկան երեկոյան երկինքն էր և պղտոր առուն, որ Հայրոն բաժան-բաժան արձակել էր բամբակի մարգերի վրա,— ես ահագին ջանք եմ թափում այս նկարագրության ընթացքում սեղմած պահելու ներքին երկու զսպանակ լեռնացած ուրախության և արդար գովքի, որին արժանի են հողի այգ մշակները, Արարատյան դաշտի չքնաղ երեկոն, կանաչ այգիները, ծիրանագույն ամպերը և այն իմաստուն խաղաղությունը, որ իջնում է արգավանդ դաշտի վրա, փշատենու սաղարթին, թպրտացող խարույկների և հոգնած մարդկանց վրա, որոնք երգերով դաշտերից դառնում են տուն։

Ես թողել էի մեծ ճանապարհը և արտերի միջնակներով, առուի հետ գնում էի դիմացի գյուղը, որի առաջին խրճիթները նշմարվում էին ուռիների արանքից։ Առվի եզրին հանդիպեցի միջին տարիքով մի մարդու, որ կռթնել էր բահին և հետևում էր մարդերի վրա կապած ջրին։

— Վարար չե՞ս կապել ջուրը...— և կռացա նոր ծլած բամբակենիների վրա, որ դողում էին ջրի թափից։

— Էս ջուր վարար պիտի, որ հող քիչ խմի... Ինչո՞ւ պիտի հողր ջուր քիչ խմի և ինչո՞ւ քիչ ջուր խմելու համար մարգերում ջուրը պիտի սրընթաց գնա։ Գուցե նա ճշմարիտը չի ասում։ Եվ իմ հարցը մոտենում է հեռվից։

— Ո՞ւմ բամբակն է։