Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/486

Այս էջը սրբագրված է

— Մերն է,— պատասխանեց և անցավ մի ուրիշ մարգի, որի ծայրը հեռվում չէր նշմարվում։

— Կոլխոզի՞ բամբակն է... Նրա հայացքն արտահայտեց և զարմանք, և′ հանդիմանոլթյուն, և՜ խորամանկ հեգնանք, իմ հարցն անտեղի էր:

— Մերն է, մեր կոլխոզինը... Նա հանգիստ, ինչպես երկրորդ անգամ բացատրում են դասը, կրկնեց, որ այս սառնայի հողերը ծանր կավ են, բամբակը դեռ «մանուկ» է և եթե ջուրը լճանա, հողի երեսին կնստի ծանր կեղևը և կավի ամուր շերտը կխեղդի բամբակին։ Որպես ավելորդ ապացույց, նա ասաց և այն, որ նրա կյանքի շատ տարիները «խաղացել» են հենց այդ հողերի վրա։

Հետո զրույցն առավ այս տարվա ցորեններին, նորից շուռ եկավ բամբակի վրա, անձրևների և քաղհանի շուրջը պտտվեց, ինչպես ջուրը, որ խշշալով գնում էր, պտույտ անում հողի կոշտերի շուրջը և գլուխը կախում դեպի մարդի եզրը։ Երբ խոսք ընկավ աշխօրերի և աշխատանքի մասին, նա ծոցից հանեց խնամքով պահած գրքույկը, որից հայտնի էր, որ նրան անվանում են Հայրո, և Հայրոն արդեն ուներ 73 աշխօր։ — Կա՞ ձեր տանը ուրիշ աշխատող։ — Կինս է։ Նրան էլ կա 29 աշխօր... Երեխաները չեն թողնում, թե չէ ավելի կառներ։ — Ինչքա ն պիտի ստանաք։ — Եթե անցյալ տարվա պես բերք հավաքենք, մեզ կընկնի մինչև 30 փութ։ Բայց էս տարի աշխօրին ավելի կհասնի, համ ցանքերը լավ են, համ աշխատանք հավասով կանեն։ — Ղու կհասցնե՞ս երեք հարյուրի։ — Ավելին։ Սկսվում է մի խոսակցություն, որ հետաքրքիր է ոչ միայն նրա համար, ով կարողանում է թվերը բազմապատկել և աշխատանքը վերածել ցորենի, բամբակի և ռուբլիների։ Նրա պատասխանների մեջ կա ստույգ ճշտություն։ Նրա լեզուն առաջվա պրիմիտիվ բարբառը չէ, նա արդեն դիաի նոր և դժվար բարդություններ և սովորել է նախատեսել և կշռադատել։ Կհարցնեիր առաջ հողի մարդուն, թե ինչպե՞ս են ցան-