Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/487

Այս էջը սրբագրված է

քերը և ի՞նչ է ակնկալում իր վաստակի դիմաց։ Նա կտարակուսեր պ ա տա и խ ան ելոլ այդ ծանր հարցին։ Նախ ո՞վ ես և ինչո՞ւ ես հարցնում. ապա որտեղից իմանար, երբ դեռ հեռու է բերքահավաքը և մինչև բերքը տուն տաներ, տասը բաժին պիտի տար' պարտքատիրոջ, խարջ հավաքողին, «աթոռամաս», հանդապահին և հողատերին։ Եվ նա խեղճոլթյան դրոշմը դեմքին երկյուղով կնայեր վերև և կասեր․

— Տեսնենք ինչպես կլինի… Եթե մի ուտելու հաց գա, փառք իրեն… էդ էլ մեր բախտը։ Այ էս արտը լավ հաց կտա, թե չէ իմ հողից ի՞նչ,ես հարցնում…

Իրեն հողում ամեն ինչ վատ, հարևանի հողը' հարուստ, իրենց գյուղը' աղքատ ու խեղճ, հարևան գյուղը' առատության աղբյուր վերջապես իրենց երկիրը' ցամաք եթե միայն նրա մտածողության հորիզոնը ավելի լայն բացվեր, քան գյուղի հողերի սահմանը), մյուս երկրները' դրախտ։ Այսպես էր խեղճության հին լեզուն, որ կոչվում էր ((ցորեն լեզու» անծանոթ մարդու հարցասիրության դեպքում, գրսից եկողին' անճարակ և աղերսով նկարա գրելու իր վիճակը։ Հայրոն և նրա նման հարյուր հազարները յուրաքանչյուր օր գիտեն իրենց և հարևանի աշխատանքը։ Սրանք տեղյակ են ոչ միայն իրենց կոլխոզի, այլև հարևան կոլխոզի դրությանը։ Գիտեն և այն, որ իրենց ձեռքումն է ավելացնելու աշխատանքի օրերը և օրվա միջինը' ցորենով, բամբակով, խաղողով: — Սկզբից մեր կոլխոզն էնքան չէր ամրացել, ինչքան էս վեց ամիսն ամրացավ։ Զտեցինք մաքուր, ազատվեցինք լոդրներից և հիմա տեսնո՞ւմ ես, արևը մայր է մտել, բայց տես դաշտերում ինչքան աշխատող կա․․․ — Հայրո, դու գիտե՞ս քո հին հողամասի հին սահմանները։ — Ա՜յ,— և ձեռքը մեկնում է դեպի անեզր դաշտերը։ — Խառնվե՜ց գնաց․․․— ժպտում է նա։— Այ, էնտեղ մի թումբ կար,— իսկ ես չեմ կարողանում որոշել, թե ո՞րտեղ թումբ կար,— էդ թմբի տեղից մինչև հին առուն էր։ Բայց թումբը հարթել են և լցրել հին առուն։