Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/490

Այս էջը սրբագրված է

Հայրոն ինձնից հարցրեց, թե նոր տան համար և՞ս պիտի հատկացնել բակ՝ տնամերձ բանջարանոցի համար:


— Այն ժամանակ ես կտնկեմ իմ տան չորս կողմը ծառեր և տունս կլինի պալատ։ Ապա ոգևորվելով, թևիցս քաշեց.


— Մի տես ինչեր եմ առել նոր տան համար։ Հին, խարխլված խրճիթի մի անկյունում ես տեսա մարմարե լվացարան, մի նոր մահճակալ և երկու աթոռ: Նրանք խնամքով փաթաթված էին խսիրի մեջ:


— Էս լվացարանը իմ աշխօրով եմ առել,— միջամտեց կինը,— և պիտի պահեմ մինչև նոր տունը...


Ես հրաժեշտ տվի նրանց։


Իմ սրտում փլվեց լեռնացած ուրախությունը, և լուսնի տակ, ուռիների ստվերների մեջ, օրորվեցին վաղվա մարմարի տները, ուր խլրտում է նորոգ մարդկանց առօրյան։


Դրանից էր, որ չքնաղ թվաց և լիալուսինը արտերի վրա, Արարատյան դաշտի զիշերր, և այն ձայները, որ գալիս էին ծաղկած այգիներից։