Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/491

Այս էջը սրբագրված է

ՄԻ ԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ Է

Նա կհամբուրի երեխաներին և նրանց կպատվիրի լսել տատին, ապա հրաժեշտ կտա ամուսնուն և կասի, որ «տատ, մուղայիթ մնա»։ Շողոն կպատասխանի «բա հո մենք մեռած չե՞նք.․․»։ Հետո նրա ձեռքը կսեղմեն Հոռոմսիմը է Զավո մայրիկը, Ոսկինարը և բրիգադի ուրիշ կանայք, որոնք նրա հետչանաքել են ու գոգնոցով «պարարտ» են թափել և մատնեքով հատիկ-հատիկ հունդը թաղել են հողի մեջ։

Իսկ դուրսը' տան առաջ, արդեն սպասում է մեքենան․․. Այդ կինը' Թանկագինը կամ ինչպես գյուղում կոչում են' Թանդոն, մի անդամ ևս կնայի իր բակի ջրաքարին և, ո՞վ գիտե, էլ ուրիշ էլ ինչեր կաեսնի նրա աչքը, ինչեր կտեսնի այդ գեղջկուհին, որ և' մայր է, և՜ տանտիրուհի, և՜ պատվոդրով պարդեվատրված կոլտնտեսուհի, և որն ահա իր կյանքում առաջին անդամ ճանապարհ է դնում իբրև Հայաստանի խորհուրդների համագումարի պատգամավոր։

Փողոցում ոնց որ թե հարսանիք է, և կարծես տնից դուրս են բերում հարսին, բայց չեն լալիս, ինչպես լաց են լինում հարսի հարազատները, այլ այս և այն կողմից կանչում են — Թանդո, մեր կոլխոզի նամուսը, հա՜․․. — Ծննդակայանի հարցը չմոռանաս․․․ — Մեկ էլ տեսար տարան Անդրկովկաս․․. — Թանդո, դե քեզ տեսնեմ,— և կոլտնտեսության նախագահը սեղմում է նրա ձեռքը։— Բարի ճանապարհ․․․ նա մի անդամ էլ գրկում է իր փոքրիկ աղջկան, որին մի անդամ ես հարցրի․ — Բալիկ, մ այրիկիդ հետ կերթա՞ս Երևան․.․ — Երթամ Երևան կորե՜մ․․․ Ապա մեքենան կճեղքի փողոցի ցեխը, Թանդոն ետ կնայի